Բրիտանական ԶԼՄ-ները հայտարարում են, որ արքայազն Ուիլյամը 2015թ. սկզբին Չինաստան կայցելի, իսկ նրա կինը, ով երկրորդ երեխային է սպասում, ամենայն հավանականությամբ նրան չի ուղեկցի: Այս մասին է գրում RIA Nvovosti-ն:
ԶԼՄ-ների տվյալներով՝ Չինաստանի իշխանությունները Քեմբրիջի դուքսին և դքսուհուն համապատասխան հրավերք են ուղարել, այցելության վերաբերյալ պաշտոնական հայտարարությունը սպասվում է մոտ օրերին:
Բրիտանական պարբերականների տվյալներով՝ Ուիլյամի կինը ամենայն հավանականությամբ նրան չի ուղեկցի, քանի որ նա սպասում է իր երկրորդ երեխային: Ուիլյամի և Քեյթի երկրորդ երեխան կծնվի հաջորդ տարվա ապրիլին:
Ավելի վաղ, հղիության պատճառով դքսուհին չի կարողացել մասնակցել մի քանի արարողությունների: Քենսինգթոնյան պալատը հայտարարել է, որ հետագա արարողություններին նրա մասնակցության վերաբերյալ որոշումները առանձին-առանձին կկայացվեն:










































