Monday, 13 05 2024
Գալստանյանն անցավ կարմիր գիծը. շատ վտանգավոր իրավիճակ է
15:10
Հնդկաստանում մեկնարկել է աշխարհի ամենամասշտաբային ընտրությունների 4- րդ փուլը
Էական փոփոխություններ Ռուսաստանում
Քաղաքացին վայր է ընկել շենքի տանիքից և մահացել
Մեհրաբյան online
Ադրբեջանի հետ եկել ենք համոզման՝ սահմանազատման գործընթացը սկսել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա
Գազայում մարդասիրական նոր անցակետ է բացվել
Ինձ վերագրվող «փաստական» տեղեկությունների վերաբերյալ. Բաբաջանյան
3 անգամ խնայում ենք բենզինային շարժիչների համեմատ․ ԿԲ նախագահը՝ էլեկտրական ավտոմեքենաների մասին
Իրաքի հետ հարաբերությունները արտաքին քաղաքական դաշտում բավական բարվոք են․փոխնախարար
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Լուրերի օրվա թողարկում 14։00
13:45
Լիտվայի նախագահն ու վարչապետն անցել են պետության ղեկավարի ընտրությունների երկրորդ փուլ
Բողոքի ակցիաների և Եվրամիության քննադատության ֆոնին՝ կրկին պաշտպանվեց «ռուսական» օրինագիծը
Բեռնատար ավտոմեքենան դեպի ցուցարարները վարած վարորդին մեղադրանք է ներկայացվել
ՀՀ նախագահը հանդիպել է Հյուսիսային Ամերիկայի Հայ Ավետարանական միության ներկայացուցիչների հետ
ՀՀ վարչապետն ու ԵԱՀԿ գործող նախագահը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումների շուրջ
13:15
Թուրքիայում տեղի կունենա Հունաստանի վարչապետի և Էրդողանի հանդիպումը
Քաղաքացիները փակել են Թումանյան-Հյուսիսային պողոտա
Որևէ կաթիլ լրջություն այդ մարդկանց նկատմամբ չեմ կարող ունենալ. Միրզոյանը՝ նախկին դիվանագետների մասին
Երևանում բողոքի ակցիայի ընթացքում քաղաքացու ավտոմեքենան վնասելու դեպքի առթիվ քրեական վարույթ է նախաձեռնվել
Խաչով պատերազմ հրահրելը կարող է հակամարտությանը կրոնական բնույթ հաղորդել՝ աղետալի հետևանքներով
Թուրքիայում Ադրբեջանի ռազմական կցորդը նշանակվել է ՊՆ փոխնախարար
Ալմաթիի հանդիպումից ակնկալիք չէր կարող լինել. այս վիճակում ճեղքման հասնելն իրատեսական չէ
Թբիլիսիում 20 ցուցարար է ձերբակալվել
Սրանք սիրում են կորցրածի վրա լացել. նպատակը Հայաստանը հզորացնելը չէ
Վրաստանի խորհրդարանի կոմիտեն 1 րոպեում աջակցել է օտարերկրյա գործակալների օրենքը
Լուրերի օրվա թողարկում 12։00
ՀՀ ՄԻՊ-ը բողոքի ակցիաների ընթացքում ԶԼՄ-ների գործունեությունը խոչընդոտելու կապակցությամբ պարզաբանումներ կպահանջի իրավապահներից
Բաքուն ակտուալացնում է «շրջափակված» Նախիջեւանի հարցը. սպասե՞լ էսկալացիայի

Այո՜. վե՜րջ ադրբեջանական ֆլեշմոբերին. «Ազդակ»

Նոյեմբերի 12-ին հայկական խոցված ուղղաթիռի օդաչուների դիակների` հայրենիք վերադարձի գործողությունը առանձնանում է հայկական ռազմարվեստի պատմության մեջ։ Գուցե նաեւ ոչ միայն հայկական ռազմարվեստի։

Գործողության կազմակերպման, նախապատրաստման, իրականացման եւ կատարողականության որակի ռազմագիտական վերլուծումները մասնագիտական մոտեցումներ են պահանջում։ Այս պահին պարզ է եւ հստակ, որ ուղղաթիռի վայրի ապաշրջափակումը, ադրբեջանական ծուղակի չեզոքացումը, ադրբեջանցի զինվորների ոչնչացումը եւ հայ օդաչուների դիակի եւ մասունքների, ինչպէս նաեւ ուղղաթիռի անհրաժեշտ մասերի տարհանումը բարդ, սակայն միաժամանակ կատարելագործության հասնող զինվորական միջամտություն է, եւ վեր է ամեն գնահատականից։

Պետք չէ մոռանալ հայկական ուղղաթիռի խոցման առիթով նախորդող զգուշացումները, ՀՀ նախագահի՝ Արցախում կատարած հայտարարություններից մինչեւ ՀՀ-ի եւ Արցախի պաշտպանական համակարգերի համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հաւաստիացումները։ Այո. վե՜րջ ադրբեջանական ֆլեշմոբերին, որոնք ցաւոտ, համաչափից մի քիչ էլ ավելի տարողությամբ պատասխան կստանան։

Ադրբեջանական կողմը չուզեց նկատել ո՜չ ՀՀ նախագահի եւ ոչ էլ հայկական երկու պետությունների պաշտպանական համակարգերի գերատեսչությունների զգուշացումները։ Բաքուն շարունակեց իր վարքագիծը։ Ադրբեջանական կողմը, անտեսելով մարդասիրական միջազգային նորմերն ու չափանիշերը, մերժեց վերադարձնել հայ զոհերի դիակն ու մասունքները եւ հոխորտաց գերեվարված ադրբեջանցի դիվերսանտների հետ փոխանակել օդաչուների մարմինները։

Ադրբեջանական մերժումն ու հոխորտանքը աննախատեսելի չէին։ Մերժումը սակայն միայն հայկական կողմին չէր ուղղված։

Միջազգային կարմիր խաչի դիմումներն ու ԵԱՀԿ-ի համապատասխան կառույցների անպատասխան մնալը մերժում էր փաստորեն ոչ միայն միջնորդական առաքելության ներկայացուցիչներին, այլ նաեւ ընդհանրապես միջազգային ընտանիքին։

Այս դեպքում հայկական կողմը նախընտրությունը տվել էր նման իրավիճակներում գործող եւ մարդասիրական ու միջնորդական կառույցներին, առիթ տալով, որ նրանց հաջողվի Ադրբեջանի հետ համաձայնաբար տարհանել հայ օդաչուների դիակները։

Այս առիթը տրվեց միջազգային ընտանիքին եւ Բաքվին, գուցե քաջ գիտենալով, որ Բաքուն չպիտի ընդառաջի նման դիմումներին եւ հերթական անգամ խախտի միազգային համաձայնությունները։ Հայկական պաշտպանական համակարգը առիթի սպառումից հետո ի՜նքը ճշտեց հայ օդաչուների դիակ-մասունքները ազատագրելու 0 ժամը։

Մնացածն արդեն զինվորական գործողության փայլուն կատարողականության առարկայացումն է, հայ զինվորի պատիւը փրկելու վեհանձնագույն օրինակի կայացում։ Ռազմական արհեստավարժության նման բարձրորակ մակարդակի նվաճումը, հակահարվածի ժամանակահատվածի ճշտումը, ուղղաթիռի խոցման վայրի դիտարկումը, ծուղակի չեզոքացումը, առանց հայ զոհի գործողության կատարումը, ու դիակների վերադարձի գործողության իրականցումը ուղերձ ունի ոչ միայն Բաքվին, որ հասկացավ, թե պատերազմական ֆլեշմոբեր կազմակերպելը հայկական կողմի նկատմամբ բացառված է այլեվս, որ հասկացավ նաեւ, թե նման արկածախնդրություն կատարելը ինչ տեսակ ծանր հետեւանքներ կարող է ունենալ։

Բայց ոչ միայն Բաքվին է ուղերձը։ Ուղերձ կա նաեւ առիթ ու ժամանակ ունեցած միջազգային կառույցներին, որոնք Բաքվի մերժողականության պատճառով հայտնվեցին անաշխատունակ եւ անզոր իրավիճակում։ Սկզբունքով դրանք եւս պիտի գիտակցած լինեն, որ նման իրավիճակներում` հրադադարի խախտման, կացնահարման, դիվերսիոն գործողություններ կատարելու եւ անզեն ուսումնավարժական առաաքելություն իրականացնող ուղղաթիռ խփելու միջադեպերի պատասխանատուն բացառապես մի կողմն է. ալիեւյան Բաքուն. եւ թէ մանավանդ ֆլեշմոբերի կազմակերպման բացառման նման, վերջ պետք է գտնի պատասխանատվությունների համահաւասարեցման միջազգային խաղը։

Այո՜. հայկական հատուկ ջոկատայիններն արգելեցին ադրբեջանական ֆլեշմոբերի կրկնությունը։

Շահան Գանտահարյան
«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում