28-ամյա ամերիկուհի Ջեյմի Լին Ֆրանսը, որը 2009-ին արժանացել է «Միսս Օրեգոն» տիտղոսին, 5 տարվա ընթացքում անճանաչելիորեն փոխվել է: Աղջիկը երկար ժամանակ պայքարել է մետամֆետամինից կախվածության դեմ: Այժմ բժիշկները վստահ չեն, որ նա կկարողանա վերադարձնել նախկին գեղեցկությունը, գրում է Mirror-ը:
Նախկին գեղեցկուհին ձերբակալվել է հակաթմրանյութային ստուգայցի ժամանակ: Իրավապահները նրա մոտ հայտնաբերել են մետամֆետամին, հերոին և օփիումի հիմքով այլ դեղահաբեր: Պարզվել է, որ Ֆրանսը թմրավաճառի հետ է հանդիպել: Ֆրանսի սիրեկանի կինն էլ հենց տնից թմրանյութեր է վաճառել:
Իշխանությունները Ֆրանսին բաց են թողել 30 հազար դոլար գրավի դիմաց:










































