Արթուր Բորդալոն, որը ոչ պաշտոնական շրջանակում հայտնի է որպես Bordalo II, որոշել է հայրենի Լիսաբոնի կեղտոտության դեմ պայքարել փողոցային արվեստի օգնությամբ: Նրա ձեռքերում աղբի կույտերը երկրորդ կյանք են ստանում: Նա օգտագործում է ամեն ինչ՝ մեքենայի անվադողներից մինչև մանր կենցաղային աղբ:

Թվում է՝ նկարիչն ի վիճակի է քանդակներ կամ ինստալյացիաներ ստանալ ցանկացած աղբարկղից, գրում է kulturologia.ru-ն:
Այս տարի Բորդալոն մասնակցել է փողոցային արվեստի WOOL փառատոնին, որը արդեն մի քանի տարի հաջողությամբ անցկացվում է Պորտուգալիայի Կովիլյան քաղաքում:

Նրանից մեկ շաբաթ է պահանջվել եռաչափ Owl Eyes («Բուի աչքեր») ինստալյացիայի ստեղծման համար:
Նկարիչը ծնվել ու մեծացել է Լիսաբոնում, 2007-ին ավարտել է Լիսաբոնի համալսարանի արվեստի ֆակուլտետը:











































