Եվրոպական կենտրոնական բանկի ղեկավար Մարիո Դրագին ներկայացրել է կեղծումներից ավելի շատ պաշտպանված նոր 5 եվրո արժողությամբ թղթադրամը, որը շրջանառության մեջ կդրվի 2013 թ. մայիսից։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
Սա բացում է թղթադրամների երկրորդ, ավելի կատարելագործված շարքը, որոնք շրջանառության մեջ կհայտնվեն մոտակա մի քանի տարում:
Թղթադրամների նոր շարքը հին հունական առասպելաբանության հերոսուհու անունով «Եվրոպա» է կոչվում: Նրա դիմանկարը, որը արտատպված է Լուվրում գտնվող հնագույն բաժակից, թղթադրամի վրա տպված է ջրային նշանի և հոլոգրամի տեսքով:
Այժմ 5 եվրոյանոց թղթադրամը պաշտպանված է Եվրիոնի համաստեղության պատկերով հոլոգրամով:






































