Լոնդոնի ոստիկանության ղեկավարը հայտնել է, որ Մեծ Բրիտանիայում 1 տարում 5 ահաբեկչություն է կանխարգելվել: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
Լոնդոնի ոստիկանության կոմիսար Բերնարդ Հոգան-Հոուն հայտարարել է, որ միջինը ոստիկանությունը կանխարգելում է 1 ահաբեկչությունից ոչ ավելին, սակայն այս տարի «խափանվել է» առնվազն 5-ը:
Նա նաև նկատել է, որ ահաբեկչական հարձակումների սպառնալիքի աճը կապված է այն բանի հետ, որ բրիտանացիները ուղևորվում են Սիրիա, ընդգրկվում արմատական իսլամական խմբերի կազմում և վերադառնում հայրենիք:








































