Անհայտ մարդը կրակ է բացել ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Տաֆտ բնակավայրի դպրոցներից մեկում: Վերջին տվյալներով՝ երկու մարդ տուժել է։ Կրակողը ձերբակալված է:
Ինչպես տեղեկացնում են տեղի իշխանությունները, դեպքը տեղի է ունեցել տեղական ժամանակով առավոտյան ժամը իննին: Մեկ մարդ թեթև վնասվածք է ստացել, երկուսը ծանր վիրավոր են: Այլ մանրամասներ դեռ չեն հայտնվում:








































