О Globo-ն գրում է, որ իտալական «Միլան»-ի նախկին հարձակվող Ալեշանդրե Պատոն, ով վերջերս է տեղափոխվել «Կորինտիանս», հայտարարել է, որ ուրախ է հայրենիք վերադառնալու կապակցությամբ:
«Ես երջանիկ եմ, որ վերադառնում եմ Բրազիլիա ու հանդես եմ գալու մի ակումբի կազմում, որ վերջերս նվաճեց Աշխարհի ակումբային առաջնության հաղթողի կոչումը:
Չեմ կարողանում սպասել իմ նորամուտին ակումբի կազմում: Հնարավորը կանեմ՝ հաղթանակի հասնելու համար»,- ասել է Պատոն:








































