Իրանի և «վեցյակի» ժնևյան պայմանավորվածությունները կարող են երկարաձգվել 6-12 ամսով, եթե կողմերը քաղաքական փաստաթուղթ չհամաձայնեցնեն: Այս մասին TASS-ին հայտնել է Իրանի պատվիրակությանը մոտ կանգնած աղբյուրը:
«Նման հնարավորությունն առկա է: Այնուամենայնիվ, կողմերը փորձում են մերձեցնել դիրքորոշումները և սպասված պայմանավորվածություններին հանգել առաջիկա օրերի ընթացքում»,- ասել է նա:
Զրուցակիցը հաստատել է, որ բանակցային գործընթացի մասնակիցները փուլը կերկարաձգեն 1-2 օրով` առաջընթաց ձեռք բերելու համար:










































