Անցյալ շաբաթվա վերջին Սիրիայի նախագահ Բաշար Ալ-Ասադը Սիրիայում իշխանության և ընդդիմության միջև խաղաղության հաստատման նպատակով նոր ծրագիր առաջարկեց: Հեռուստաուղերձով դիմելով Սիրիայի ժողովրդին՝ նա առաջարկել էր հաշտության գագաթնաժողով անցկացնել և մշակել նոր Սահմանադրություն: Ի՞նչ դիրքորոշում պետք է որդեգրի Սիրիայի հայկական համայնքը ՝ պահպանի չեզոքությո՞ւն, թե՞ երկրի նախագահի ծրագրին աջակցելով` պայքարի երկրում խաղաղության հաստատման համար:
Սիրիայի «Ալխաբար» կայանի գործադիր տնօրեն, քաղաքական լուրերի պատասխանատու Սարգիս Քասարջյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադառնալով Ասադի նոր ծրագրին` ասաց, որ Սիրիայի ղեկավար Բաշար Ալ-Ասադի գծած նոր ծրագիրը մեծ հույսեր չի ներշնչում, քիչ է հավանականությունը, թե դրանում առաջարկվող քայլերն իրականացնելու դեպքում Սիրիայում խաղաղություն կհաստատվի:
Ըստ նրա՝ ծրագիրն ուղղված է միջազգային կողմերին, որի հիմնական դերակատարներնենսիրիական ընդդիմադիրներն ուՍիրիայիիշխանությունը: Ուստի, սիրիահայի համոզմամբ, այս ամենում սիրիահայերը որևէ դերակատարություն չեն կարող ունենալ:
«Այսօր ոչ միայն Սիրիայի հայերը, այլև բոլոր սիրիացիներն են կողմ, որպեսզի 22 ամիսներիցհետո այդ երկրում խաղաղություն հաստատվի: Միգուցե ակնկալիքներ կան, որ այս ծրագրի շուրջ կհամախմբվեն, և խաղաղություն կհաստատվի երկրում: Ես կարծում եմ, որ երկու դեպքում էլ սիրիահայերը պետք է պահպանեն չեզոքություն՝ և՛հույս ունենալու, և՛ չունենալու դեպքում»,- նման տեսակետ հայտնեց Սարգիս Քասարջյանը՝ հավելելով, որ չեզոք կեցվածքը ինքնապաշտպանության ամենակարևոր քայլերից է:
Նրա համոզմամբ՝ կարելի է և պետք է քաղաքական դիրքորոշում ունենալ, բայց անհրաժեշտ է չեզոքություն պահպանել:









































