Դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը չի բացառել «Ընկերներ» սերիալի հատուկ էպիզոդի հայտնվելու փաստը: Այս մասին նա հայտարարել է «Գրեմ Նորթոնի շոուում», որը հեռարձակվում է BBC հեռուստաալիքով: Այս մասին հայտնում է The Independent-ը:
Դերասանուհին նշել է, որ դա պետք է լինի «Ընկերների» ոսկե էպիզոդը, որտեղ սերիալի դերասանները հանդիսատեսին պետք է ներկայանան արդեն բավական հասուն տարիքում:
Նրա խոսքով՝ այդ դեպքում կարիք չի լինի համեմատել, թե ինչպիսին են նրանք եղել իրենց ծաղկման շրջանում՝ 1990-ականներին:
«Ընկերներ» (Friends) սերիալը ցուցադրվում էր NBC-ով՝ 1994-2004թթ.:











































