Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությունը հայտնում է, որ հունվարի 10-ին` ժամը 18.00-ի դրությամբ, սաստիկ բքի և տեսանելիության բացակայության պատճառով փակ են Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածն ու Սելիմի լեռնանցքը: Բքի, անբավարար տեսանելիության պատճառով դժվարանցանելի են Թալին-Մարալիկ-Գյումրի-Աշոցք-Վրաստանի սահման, Գյումրի-Սպիտակ, Ապարան-Արագած-Սպիտակ, Երևան-Մեղրի մայրուղու Սարավանի լեռնանցքի հատվածը և Արթիկ-Մանթաշ-Ալագյազ ավտոճանապարհները:
Անվտանգ երթևեկությունն ապահովելու նպատակով ավտոճանապարհներին իրականացվում են մաքրման, աղով ու ավազով մշակման աշխատանքներ:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը վարորդներին խորհուրդ է տալիս երթևեկել ձմեռային անվադողերով:











































