«Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսիի կարծիքով` Մադրիդի «Ռեալ»-ը դեռևս իրենից հզոր ուժ է ներկայացնում Իսպանիայի առաջնությունում:
«Պրիմիերայում դեռևս ոչինչ որոշված չէ: Տարիներ առաջ «Ռեալ»-ին հաջողվեց զգալիորեն կրճատել մեր թիմի հետ գոյացած միավորների տարբերությունը:
Հենց այդ պատճառով երբեք չի կարելի ժամանակից շուտ հաշվից դուրս համարել մադրիդցիներին: Մենք պետք է փորձենք սխալներ չգործել և շարունակել հաղթել»,- իսպանական լրատվամիջոցները մեջբերում են Մեսսիի խոսքերը:





































