Բարսելոնում մահացել է հարսանյաց զգեստների հայտնի իսպանացի դիզայներ Մանուել Մոտան, որը 23 տարվա ընթացքում հանդիսացել է Pronovias ընկերության կրեատիվ տնօրենը:
Մոտան մահացել է հունվարի 8-ին 46 տարեկան հասակում: Նրա մահվան մանրամասները դեռ հայտնի չեն:
Մանուել Մոտայի զգեստներով ամուսնացել են Իսպանիայի ամենահայտնի հարսնացուները և այնպիսի մոդելներ, ինչպիսին են Ադրիանա Արտիլեսը և Հաննա Սոուկուպովան: Նա հայտնի է նաև նրանով, որ 2010 թ. հարսանյաց զգեստ է կարել թոփ-մոդել Դաուտցեն Կրյոզի համար: Նրա վերջին աշխատանքներից մեկը Խուլիո Իգլեսիաս-կրտսերի կնոջ հարսանյաց զգեստն է:
Ամեն տարի մոդելավորողը երեք հավաքածու է թողարկել:











































