Բուլղարիան իր տարածքում պատրաստ կլինի իրագործել Nabucco գազամուղի նախագծի իրականացումը 2013 թ. կեսերին: Ինչպես հաղորդում է ITAR-TASS-ը, այս մասին հաղորդել է Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը Nabucco-ի քաղաքական կոմիտեի հանդիպման ժամանակ:
«2013 թ. կեսերին մենք պատրաստ կլինենք մեկնարկել Nabucco-ն Բուլղարիայի տարածքում: Մենք կիրագործենք այն»,-ասել է Բորիսովը:
Ֆորումն անցկացվում է Բուլղարիայի տնտեսության, էներգետիկայի և տուրիզմի նախարար Դելյանա Դոբրևայի նախագահությամբ: Դրան մասնակցում են Ավստրիայի, Հունգարիայի, Ռումինիայի և Թուրքիայի պատվիրակությունները և Արժույթի միջազգային հիմնադրամի, Եվրահանձնաժողովի, Եվրոպական վերակառուցման և զարգացման բանկի, Եվրոպական ներդրումային բանկի ներկայացուցիչները:








































