Պենտագոնի ներկայացուցիչն ուրբաթ օրը՝ նոյեմբերի 21-ին, հայտարարել է, որ Չինաստանը, ամենայն հավանականությամբ, պատրաստվում է ռազմական օդակայան կառուցել Հարավ-չինական ծովում արհեստական կղզու վրա, որի շուրջ Հյուսիսային Կորեայի և նրա հարևանների միջև վեճերը պահպանվում են: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ, փոխգնդապետ Ջեֆրի Փուլը հայտնել է, որ որպես ռազմական օդակայան կարող է օգտագործվել Սփրաթլի կղզեխմբում կղզու ստեղծման նախագիծը:
«Մենք Չինաստանին կոչ ենք անում դադարեցնել հողերի յուրացման այդ նախագիծը և մասնակցել դիվանագիտական նախաձեռնություններին՝ ուղղված նրան, որ բոլոր կողմերն իրենց զսպեն նման գործողություններից»,- հայտարարել է Փուլը:









































