Sunday, 21 06 2026
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում
15:50
Բռնցքամարտի աշխարհի նախկին չեմպիոնին սպառնում է ազատազրկում
Իրանական կղերապետությունը սպառվել է. տարածաշրջանում կձևավորվի երեք բևեռ
15:30
«Շրեկ 5»-ը վերադառնում է 16 տարվա դադարից հետո
Ժամանակն է մեկընդմիշտ լուծելու այն ուժերի հարցը, որ ազգային անվտանգության սպառնալիք են
15:10
Քիչ հայտնի նկարը կարող է աճուրդում վաճառվել մինչև 5,2 մլն դոլարով
Վաշինգտոնը Նաթանյահուին «դուրս» է գրել, ի՞նչ կտան իրանա-ամերիկյան «տեխնիկական» բանակցությունները
14:50
Ղրիմում դադարեցվել է բենզինի վաճառքը
Փրկարարներն իրականացրել են գետանցում և անվտանգ դուրս բերել քաղաքացիներին
Վրաստանը կտրուկ ավելացրել է ծաղիկների ներմուծումը Հայաստանից
14:20
Հայաստանի ծանրամարտի հավաքականն այսուհետ հանդես կգա նոր մրցումային հագուստով
14:10
ԱԹՍ-ների հարվածներ Կերչին և «Կավկազ» նավահանգստին․ կան զոհեր
Կարճամետրաժ ֆիլմերի փառատոն՝ Երևանում և Գյումրիում
13:50
ԱՄՆ-ի և Իրանի պատվիրակությունները բանակցությունների համար ժամանել են Բյուրգենշտոկ
Սուրենավանի մանկապարտեզում գործարկվելու է էլեկտրական շչակ
13:30
Պակիստանի վարչապետը նույնպես Շվեյցարիայում է
Ինչպես է մարզվում Պատվո պահակային վաշտը
13:10
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հրաժարակա՞ն կտա. The Observer
Անահիտ Ավանեսյանի շնորհավորական ուղերձը՝ բուժաշխատողներին
12:50
Ջերեմի Քլարկսոնը հայտնել է քաղցկեղի ախտորոշման մասին
Այսօր Երևանում կդիտվի ամենաերկար ցերեկը
12:30
Հունիսն ու հուլիսը արծաթափայլ ամպեր դիտելու լավագույն ամիսներն են
12:20
Շախմատի աշխարհի պատանիների և աղջիկների առաջնություն. Հայաստանը ներկայացնող շախմատիստների արդյունքները 6-րդ խաղափուլից հետո
12:10
Renault-ն և Thales-ը ներկայացրել են ԱԹՍ-ների կառավարման նոր կոնցեպտը
Օդի ջերմաստիճանը կնվազի 5-7 աստիճանով
11:50
Ավստրալիայում սկսվում է վտանգավոր կլիմայական փուլ

Եռյակի աշնան վերջին ակորդը

Աշնան վերջին թեժ ակորդն է տվել երեկ ոչ իշխանական եռյակը, և հերթական անգամ ակորդը հնչել է հենց եռյակի, ոչ թե իշխանությունների համար: Եռյակի անդամներից Րաֆֆի Հովհաննիսյանը հանդես է եկել հայտարարությամբ և ըստ էության մեղադրել իր գործընկերներին ոչ բաց աշխատելու մեջ, նաև հայտարարել, որ «Ժառանգությունը» հանրահավաքների շարք է սկսում մարզերում, և եռյակի մյուս ուժերը եթե ուզեն, կարող են միանալ:

Սրան ի պատասխան ԲՀԿ խոսնակ Տիգրան Ուրիխանյանը հայտարարել է, որ եռյակի ամեն ուժ ազատ է վարվել ինչպես նպատակահարմար է գտնում, իսկ ԲՀԿ-ն գտնում է, որ պետք է կառուցվածքային շարժում, և աշխատում է այդ ուղղությամբ: Ուրիխանյանը հատկանշական արտահայտություն է արել, որ ԲՀԿ-ն տիրապետում է հասարակության դժգոհության ամբողջական ծավալին: Այսինքն` ԲՀԿ-ն, ըստ էության, շեշտում է, որ ինքն է շարժումը, ինքն է ամբողջ ընդդիմությունը և կողքին միայն դեկորներ են, որոնց առանձին գործողություններն իր համար, բնականաբար, վտանգավոր չեն: Եվ սա միանգամայն բնական արձագանք է, քանի որ եռյակ ասվածը ԲՀԿ-ն է իր ռեսուրսներով, և Րաֆֆի Հովհաննիսյանն ու ՀԱԿ-ը անգամ միասին ի զորու չեն վնաս հասցնել ԲՀԿ-ին նրա կողքին չլինելու դեպքում:

ՀԱԿ-ն, իհարկե, հասկանում է այդ ամենը և ԲՀԿ-ի հետ կապված հայտնի դժգոհությունից հետ ստանալով չոր պատասխան անմիջապես նստեց իր տեղը, և այսօր ՀԱԿ-ի խորհրդարանական խմբակցությունից Լյուդմիլա Սարգսյանը, ըստ էության, գրեթե նույն կերպ արհամարհական և հեգնական պատասխան է տվել Րաֆֆի Հովհաննիսյանին, ինչպես ԲՀԿ-ն պատասխանել էր ՀԱԿ-ին: Առավել ևս, որ ներկայումս ԲՀԿ-ի շուրջ պայքարը թեժանում է, թեժանում է մրցակցությունը ԲՀԿ-ի ռեսուրսների համար, քանի որ ոչ իշխանական բևեռը համալրվում է, այսպես ասած, արտախորհրդարանական ուժերով, որոնք անկասկած միայն իշխանական կարկանդակի հեռանկարով չէ, որ այդ բևեռում են, այլ նաև հենց ոչ իշխանական կամ ԲՀԿ-ական կարկանդակի:

Ինչ վերաբերում է Րաֆֆի Հովհաննիսյանին, ապա նրա մեջ երևի թե, այնուամենայնիվ, դեռ ողջ են որոշակի սկզբունքներն ու գաղափարները, և զուտ կարկանդակի համար նա չի պատրաստվում մնալ ոչ իշխանական բևեռում և պարզապես ձգտում է, այսպես ասած, սահուն դուրս գալու հնարավորություններ գտնել: Չենք կարող բացառել նաև, որ Րաֆֆի Հովհաննիսյանի այդ քայլերը պայմանավորված են հենց նրանով, որ «Ժառանգությունը» տեսնում է ոչ իշխանական բևեռում աուտսայդերի դերում հայտնված լինելու իրողությունը և փորձում, այսպես ասած, պատվով դուրս գալ:

Բոլոր դեպքերում Րաֆֆի Հովհաննիսյանը հեթական անգամ լակմուսի թղթի դեր է կատարում հասարակության աչքի առաջ եռյակի մասով, քանի որ հերթական անգամ նրա գործողության արդյունքում եռյակը ստիպված է, այսպես ասած, որոշակիորեն բացվել հասարակության առաջ` ցույց տալով, որ իրականում եռյակի օրակարգում հասարակական խնդիրները շղարշ են: Սակայն զուգահեռ սրան` Րաֆֆի Հովհաննիսյանն իր վարքով նաև շարունակում է հասարակության ապակողմնորոշման գործընթացը, որն ըստ էության սկսել է 2013 թվականի նախագահական ընտրություններից հետո, և Հովհաննիսյանն, իհարկե, պետք է կողմնորոշվի՝ Հայաստանի ինքնիշխանության համար գործնակա՞ն պայքարի մեջ է, թե՞ պարզապես այդ խնդիրները դարձնում է եռյակի հետ իր հարաբերությունների գործիք: Քանզի մի դեպքում նա, իր խոսքերով ասած, զինվորագրվում է հասարակությանն ու պետությանը, թեև դժվար է պատկերացնել արդեն, որ հասարակությունը կարող է այդ գործում անգամ ինչ-որ հույսեր կապել Հովհաննիսյանի հետ, իսկ մյուս դեպքում «Ժառանգության» առաջնորդը ընդամենը ցուցակագրվում է կամ դուրս գրվում ցուցակից, ինչը հասարակության և պետության հետ ընդհանուր քիչ բան ունի:

 

Լուսանկարը` PAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում