Հետախուզությունների դաշնային բյուրոն (FBI) իր մոտավորապես 100 օպերատիվ աշխատակիցների ուղարկել է Ֆերգյուսոն: Պատճառը զանգվածային հուզումների սպառնալիքներն են՝ կապված ոստիկանի կողմից 18-ամյա Մայքլ Բրաունի սպանության գործով արձագանքների հետ: Այս մասին հաղորդում է TASS-ը:
Խոսքը տեղի իրավապահ մարմիններին օգնական ուժեր ուղարկելու մասին է:
Հիշեցնենք. նոյեմբերի 18-ին Միսուրիի նահանգապետը նահանգում սահմանել է արտակարգ դրության ռեժիմ՝ կապված սպանության գործով երդվյալ ատենակալների վճռի հետ, ինչը կարող է անկարգությունների պատճառ դառնալ:
Ատենակալները կարող են որոշում ընդունել ցանկացած օր, սակայն թե կոնկրետ երբ կգան համաձայնության և կհրապարակեն վճիռը՝ հայտնի չէ:









































