ԱՄՆ հյուսիս-արևելքում մի քանի օր ձյան առատ տեղումներից հետո օդերևութաբանները նախազգուշացնում են դրա հալոցքի հետևանքով հնարավոր ջրհեղեղների մասին: Միայն ձյան տեղումների առաջին օրը 1.5 մետր ձյուն է տեղացել: Այս մասին հայտնում է BBC-ն:
Նյու Յորք նահանգի իշխանությունների հաղորդմամբ՝ որոշ տներ կարող են չդիմանալ ձյանը հաջորդելիք անձրևներին: Տների տանիքներին ձյան հաստ շերտ է նստած, իսկ անձրևն այն կծանրացնի, ինչի հետևանքով տանիքներին սպառնում է փլուզման վտանգ:
Վերջին տվյալներով՝ անոմալ տեղումների հետևանքով 13 մարդ է զոհվել: Նրանց մեծ մասը մահացել է ձյունը մաքրելու ժամանակ ստացած սրտի կաթվածից:









































