Շոտլանդիայի լեռներում տեղակայված՝ մանկապղծության մեջ մեղադրվող BBC-ի հանգուցյալ հաղորդավար Ջիմմի Սևիլի քոթեջը վերածվելու է լեռնագնացության թանգարանի՝ հաղորդում է The Independent-ը:
Ի սկզբանե Սևիլի տունը նախատեսվում էր քանդել, քանի որ նրա արտաքին տեսքը լրջորեն վնասվել էր վանդալների կողմից: Շինության պատը նկարազարդված է գրաֆիտով, պատի վրա առկա է նաև Jimmy the Beast («Ջիմմի-հրեշ») գրությունը: Սակայն այդ որոշումը բողոքարկել է լեռնագնաց Քեմերոն ՄաքՆեյշը, որը ստեղծել է մետաղական սառցահատը և անվտանգության ամրագոտիները, որոնք մինչ օրս կիրառում են լեռնագնացները: «Ուղղակի ամոթ կլինի, որ լեռնագնացության այդ հուշարձանը ոչնչացվի միայն այն պատճառով, որ նրա համբավը կեղտոտել է Ջիմմի Սևիլի մասին հիշողությունը»,- համարում է ՄաքՆեյշը:
Հոկտեմբերի կեսերին Newsnight-ի թղթակիցները պարզել են, որ BBC-ի նախկին հաղորդավար Ջիմմի Սևիլը բռնաբարել է կանանց և երեխաների: Սևիլը մահացել է անցած տարի 84 տարեկան հասակում: Ըստ բրիտանական ոստիկանության հաղորդագրությունների՝ նրա հաշվին 400 զոհ կա:








































