Monday, 22 06 2026
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ռուսաստանում սահմանափակում են վառելիքի առցանց վաճառքի հայտարարությունները
18:30
ԱՄՆ-ն հարվածել է ենթադրաբար թմրանյութեր փոխադրող հերթական նավին. կա 2 զոհ
Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը ցանկանում են, որ Հայաստանը շուտ որոշում կայացնի. Զախարովա
Քննարկվել են «Մեղրի» ազատ տնտեսական գոտու վիճակն ու զարգացման ուղղությունները
18:24
Աշխարհի առաջնություն 2026-ում գրանցվել է պատմական ռեկորդ
Քոչարյանը ընտրակաշառքի կնքահայրն է. նրա «մտահոգություններին» լուրջ պետք չէ վերաբերվել
18:10
Կաբո Վերդեի դարպասապահի մայրն աջակցել է որդուն
Ո՞վ է «Նա», որ փորձել է բելառուսա-ուկրաինական բախում սադրել
17:50
Զելենսկին անդրադարձել է իրեն Սպիտակ արծվի շքանշանից զրկելու՝ Լեհաստանի նախագահի որոշմանը
Երևանում ոչ ոք մտադիր չէ դանդաղեցնել եվրոպական չափանիշների ներդրումը. Զախարովա
Մարտը ամենատեղումնառատն էր ՀՀ-ի դիտարկումների ողջ պատմության ընթացքում
17:30
Կոնգոյում Էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցել է 1000-ը
17:23
ԱՄՆ-ն և Իրանը լավ հիմք դրեցին վերջնական գործարքի համար. Վենս
Հունիսի 19-21-ը արտահանվել է 371 տոննա ծիրան . Պապոյան
17:10
Կատարում բնական գազի գործարանում պայթյունի հետևանքով վիրավորվել է 54 մարդ, 18-ն անհետ կորել է
Ուժը կորցրած է ճանաչվել «Շանգրի Լա»-ի կազմակերպման լիցենզիան
16:50
Իրանի դեմ ռազմական գործողությունը ԱՄՆ-ի համար արժեցել է 40 միլիարդ դոլար
Հանցավոր ծագում ունեցող 30 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ
Կրեմլը արձագանքել է Բելառուսի հասցեին Զելենսկու սպառնալիքներին
Ադրբեջանն է մեզանից կախվածության մեջ հայտնվում. Սամվել Մարտիրոսյանը՝ Team-ի և Azertelecom-ի համաձայնագրի մասին
16:10
Նավթի գներն անկում են ապրում
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը

«Հայաստանին ստորացնում են, այդ թվում` անձամբ Վլադիմիր Պուտինը». «168 Ժամ»

«Ռուսաստանը մեծացրել է իր ազդեցությունը Ադրբեջանում և կցանկանար լարվածություն հրահրել Հարավային Կովկասում»,- «168 Ժամ» թերթի հետ հարցազրույցում ասել է քաղաքագետ Իգոր Մուրադյանը` մեկնաբանելով ուղղաթիռի խոցման դեպքը Լեռնային Ղարաբաղում:

Ըստ նրա` Ադրբեջանը շահերով մոտ է Ռուսաստանին, և խոշոր ռազմական սադրանք իրականացնելով սահմանին` Բաքուն հիշեցրել է Արևմուտքին իր շահերի մասին և միաժամանակ հիշեցրել Ռուսաստանին, որ պատրաստ է կոնկրետ տարածաշրջանային առաջադրանքներ կատարել: Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի հայկական պատասխանը Ադրբեջանին, նա ասաց. «Այդ որոշումը պետք է կայացնեն ոչ թե քաղաքական գործիչները, այլ զինվորականները, ովքեր արդեն վաղուց պետք է իրենց վրա վերցնեին երկրի անվտանգության պատասխանատվությունը»:

Քաղաքագետը համոզված է, որ Ռուսաստանը «տապալվելու» է Արևմուտքի կողմից և որպես պետություն` փլուզվելու է, ուստի այս պայմաններում Հայաստանը ոչ թե պետք է հարմարվի իրավիճակին, այլ մշակի երկրի կենսաապահովումը փրկելու մոբիլիզացիոն ծրագիր:

«Ես չեմ պատկերացնում, թե ինչպես պետք է դիմակայենք ռուսական իմպերիալիզմին քաղաքացիական հասարակության ուժերով: Հայաստանին ստորացնում են, այդ թվում` անձամբ Վլադիմիր Պուտինը: Ռուսաստանն իր առջև խնդիր է դրել նվաստացնել Հայաստանը և հայ ժողովրդին ծայրահեղ ձևով և գլխավորը` ստիպել Հայաստանին ճանաչել վասալացման և իր նվաստացած կարգավիճակի օրինականությունը: Ամենագլխավոր քաղաքական գործոնն ազգի պատիվն է, և նույնիսկ այդ գործում Ռուսաստանը հետևողական քաղաքականություն է իրականացնում»,- ավելացրեց Ի. Մուրադյանը:

 

Հարցազրույցն ամբողջությամբ թերթի այսօրվա համարում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում