Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը այսօր կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարություններին արագացնել Ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացը: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն:
«Երկու կողմերն էլ պետք է ջանքեր գործադրեն լուծում գտնելու համար, և Եվրախորհրդարանը կոչ է անում երկու կողմերին խուսափել ցանկացած հայտարարություններից, որոնք կարող են հանգեցնել ավելի մեծ լարվածության»,- ասել է Շուլցը Բրյուսելում Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ հանդիպմանը:
Հիշեցնենք, այսօր ավելի վաղ նմանատիպ հայտարարությամբ հանդես էր եկել Եվրամիության ընդլայնման հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլլեն:










































