Իսպանական Carne Cruda (իսպաներենից թարգմանաբար՝ «Հում միս») ռադիոկայանի աշխատողները յուրօրինակ ֆլեշմոբ են անցկացրել՝ ուղղված երկրում գործազրկության բարձր մակարդակի դեմ: Նրանք այդ կերպ նշել են նաև ռադիոյի վերադարձը եթեր, որը դադարեցվել էր երկրի ճգնաժամային պայմանների պատճառով:
Ֆլեշմոբն ուղեկցվել է երաժշտական գործիքների ուրախ հնչյուններով ու երգով:









































