Չինաստանի իշխանությունները հակակոռուպցիոն հետաքննություն են սկսել թայվանական Foxconn ընկերության դեմ, որը զբաղվում է Apple-ի, Panasonic-ի, Samsung-ի և Sony-ի արտադրանքների հավաքմամբ: Այս մասին գրում է TechCrunch-ը:
Աշխատակիցներից մեկն արդեն ձերբակալվել է մատակարարից կաշառք վերցնելու համար:
Ընկերությունը սեփական ներքին հետաքննությունն է սկսել: Այս ընթացքում այն դադարեցրել է համագործակցությունը մատակարարների հետ, որոնք կարող են ներգրավված լինել այս գործում: Ընկերությունը կաշառքի ստացման գործում կասկածում է 10 աշխատակցի:
Նախկինում ընկերությունը սկանդալի կենտրոնում է հայտնվել աշխատակիցների ինքնասպանությունների շարքի պատճառով: Անցած տարվա հոկտեմբերին Foxconn-ին բռնացրել են մանկական աշխատուժ օգտագործելիս:








































