Ֆինանսների նախարարությունը նոյեմբերի երկրորդ տասնօրյակում շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները: Հաշվետու տասնօրյակում ավարտված բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 13 ստուգումների արդյունքում արձանագրվել է 173մլն 241 հազար դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, այդ թվում` «ԻՆՏՐԱՔՈՄ ՀԱՅԱՍՏԱՆ» ՍՊԸ` 62.8մլն դրամ, «ՇԻՆԱՐԱՐ ՎԱՀԱԳՆ» ՍՊԸ` 36.6մլն դրամ, «ԽԱՄՄ ԳՐՈՒՊ» ՍՊԸ` 23.7մլն դրամ, «ՄԱՍԻՍԱՎԱՆ ԲՐԵՆՉ» ՍՊԸ` 11.7մլն դրամ, «ՄԻ ԸՆԴ ԳԱ» ՍՊԸ՝ 7.2մլն դրամ, «ԿԱԳԵՎ» ՍՊԸ` 7.3մլն դրամ և այլն:
Շրջանառությունների, գների և ապրանքային մնացորդների ճշգրտման նպատակով 18 հարկ վճարողի մոտ իրականացվել են չափագրումներ, 26-ի մոտ՝ հսկիչ գնումներ, 6-ի մոտ` ՀԴՄ շահագործման կանոնների ճշտության ստուգումներ, աշխատողի աշխատանքի ընդունումն օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու` 10 ստուգումներ և այլն:
Հարկային հսկողական միջոցառումներին զուգահեռ իրականացվում է նաև օպերատիվ-հետախուզական աշխատանք հարկային մարմնի կողմից առաջադրված ցուցանիշների ինքնուրույն բարելավման պահանջը չընդունած հարկ վճարողների մոտ: Մասնավորապես, նոյեմբերի երկրորդ տասնօրյակում նշված հարկ վճարողների մոտ իրականացվել է օպերատիվ-հետախուզական 14 միջոցառում` կապված հարկային հաշիվների դուրսգրման նկատմամբ հսկողության հետ, բյուջեի հետ փոխհարաբերությունների ճշտության 4 ստուգում, իսկ 77 հարկ վճարողի մոտ դրանք ընթացքի մեջ են: Տասնօրյակում ավարտված ՕՀՄ-ների արդյունքում համապատասխան հարկ վճարողներին առաջադրվել է 5.3մլն դրամի տուգանք:
Մշտական հսկողության տակ առնված առավել խոշոր և թիրախային 100 ներմուծող և արտադրող հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակի աճը կազմել է 31 հազար 499 հատ կամ 189.4%, որոնցում արտացոլված շրջանառության գումարը աճել է 1 մլրդ 240մլն դրամով կամ 29%-ով: Նշված հարկ վճարողների մոտ 2014 թվականի նոյեմբերի 11-ից 20-ն ընկած ժամանակահատվածում նախորդ ամսվա նույն ժամանակաշրջանի համեմատ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվների քանակն աճել է 8 հազար 833 հատով կամ 11.7%-ով, իսկ արտացոլված շրջանառության գումարը` 1մլրդ 475.3մլն դրամով կամ 36.9%-ով:
ՀՀ ֆինանսների նախարարությունը էլեկտրոնային հարկային հաշիվների շարժի դիտարկմամբ պարզել է, որ նոյեմբերի 1-ից 10-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ տարածքում տնտեսվարող սուբյեկտների կողմից անվավեր կամ չեղյալ է ճանաչվել 3874 էլեկտրոնային հարկային հաշիվ` 1.3 մլրդ դրամ ընդհանուր արժեքով:
Հարկ վճարողների կողմից նախորդ ժամանակաշրջանների համար ԱԱՀ-ի և տարեկան շահութահարկի ճշտված հաշվարկների ներկայացման միջոցով 53 հարկ վճարողի մոտ առաջացել է 78.3մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն, ինչպես նաև լրացուցիչ հայտարարագրվել է 30 աշխատող:
Ընդհանուր առմամբ՝ նոյեմբերի երկրորդ տասնօրյակում ՀՀ ՖՆ կողմից իրականացված աշխատանքների և հսկողական միջոցառումների արդյունքում հարկ վճարողներին առաջադրվել է մոտ 256.9 մլն դրամի լրացուցիչ հարկային պարտավորություն:
| 01.11-10.11.2014թ. ընթացքում 10.0 մլն. դրամից ավելի ընդհանուր արժեքով հարկային հաշիվներ անվավեր կամ չեղյալ ճանաչած հարկ վճարողների ցանկ | ||||
| Հ/Հ | ՀՎՀՀ | Անվանումը | Անվավեր և չեղյալ ճանաչված հարկային հաշիվների քանակը | Ընհանուր արժեքը (ներառյալ ԱԱՀ) |
| 1 | 09202127 | ԱՆԱՊԱՏ-2 (ԱԿ) | 1 | 59,951,064 |
| 2 | 08410004 | ԱՐՏԱՇԵՍ ԵՎ ՏԱԹԵՎԻԿ (ՍՊԸ) | 1 | 25,210,496 |
| 3 | 00842595 | ԲԱՂԼ (ՍՊԸ) | 1 | 20,615,785 |
| 4 | 00093432 | ՄԻՐԱԴԱ (ՍՊԸ) | 1 | 18,190,260 |
| 5 | 04716994 | «ԳԼԱՍ ՈՒՈՐԼԴ ՔԱՄՓՆԻ» (ՓԲԸ) | 1 | 14,335,057 |
| 6 | 01544673 | ԿԵՆՏՐՈՆ-ՄԱՔՐՈՒԹՅՈՒՆ (ՓԲԸ) | 1 | 12,723,121 |
| 8 | 43053135 | Գարիկ Մնացականյան (ԱՁ) | 1 | 12,000,000 |
| 9 | 07203388 | ,,ՊԻՑՑԱ ՏԱՇԻՐ,, (ՍՊԸ) | 1 | 11,700,000 |
| 10 | 09212439 | ՌՈՅԱԼ ՓՐԻՆԹ (ՍՊԸ) | 1 | 11,215,096 |
| 11 | 02577652 | ԼՈՒ-ԼԻ-ԼՈՒ (ՍՊԸ) | 1 | 10,621,000 |
| 12 | 00040569 | ԳՐԱՆԹ ԹՈՐՆԹՈՆ (ՓԲԸ) | 1 | 10,000,000 |
| 13 | 00450801 | ԲԻԴԵՔ (ՍՊԸ) | 2 | 46,383,146 |
| 14 | 02800117 | ՁՈՒԼԱԿԵՆՏՐՈՆ (ԲԲԸ) | 2 | 42,639,852 |
| 15 | 03530369 | ՍԹՈՈՒՆ ԼԵՆԴ (ՍՊԸ) | 2 | 14,738,339 |
| 16 | 00003206 | ԱՐՓԱ-ՍԵՎԱՆ (ԲԲԸ) | 2 | 14,446,002 |
| 17 | 01804023 | ՀԱՅԿԱԶՄԳԱԶ ՄԱՍՆԱԳԻՏ.ՁԵՌՆԱՐԿՈՒԹ (ՓԲԸ) | 2 | 11,315,361 |
| 18 | 01516105 | ՖԱՅՆ (ՍՊԸ) | 3 | 54,781,690 |
| 19 | 00085211 | ՄԱՔՈՒՐ ՕԴ (ՍՊԸ) | 3 | 16,547,530 |
| 20 | 01219864 | ԷԴԻՓԻ ՍԵՐՎԻՍ (ՍՊԸ) | 3 | 14,419,033 |
| 21 | 01816719 | ՍԻՏՏԱ ԳՐՈՒՊ (ՍՊԸ) | 3 | 13,070,394 |
| 22 | 01557589 | ՏՈՅՈՏԱ ԵՐԵՎԱՆ (ՍՊԸ) | 3 | 10,465,400 |
| 23 | 01804633 | ՄՈՒՇ (ՍՊԸ) | 5 | 30,283,440 |
| 24 | 02233484 | ՄԻԿՄԵՏԱԼ (ՓԲԸ) | 5 | 18,761,581 |
| 25 | 01829451 | ՓՐԻԹԻ ՈՒԵՅ (ՍՊԸ) | 5 | 10,704,450 |
| 26 | 01517529 | ԱՐԱՍՈ (ՍՊԸ) | 12 | 19,868,205 |
| 27 | 01842346 | ԱԼԵՔՍ ԳՐԻԳ (ՍՊԸ) | 18 | 15,317,795 |
| 28 | 02609379 | ԴԱՐՖ (ՍՊԸ) | 22 | 10,825,100 |
| 29 | 01222567 | ՆԱՏԱԼԻ ՖԱՐՄ (ՍՊԸ) | 99 | 14,879,594 |
| 30 | 00876234 | ԴՈՄԻՆԱՆՏ ԴԻՍԹՐԻԲՈՒՇՆ (ՍՊԸ) | 116 | 24,799,685 |
| 31 | 01836706 | ՍԻ ԸՆԴ ԷՖ ՔՈ (ՍՊԸ) | 287 | 24,275,167 |
| 32 | 00076358 | ՕՐԻՖԼԵՅՄ ՔՈՍՄԵԹԻՔՍ | 629 | 19,032,996 |
| Ընդամենը | 1,234 | 634,116,639 | ||
ՀՀ ՖՆ տեղեկատվության և
հասարակայնության հետ կապերի բաժին








































