Ադրբեջանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել՝ կապված Ստեփանակերտի և ֆրանսիական Բուկ Բել Էր քաղաքի միջև նոյեմբերի 19-ին բարեկամության մասին համաձայնագիր կնքելու կապակցությամբ: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս Ադրբեջանը»:
Ադրբեջանի ԱԳՆ մամլո ծառայության ղեկավարի պաշտոնակատար Հիքմեթ Հաջիևը դա գնահատել է որպես Ֆրանսիայի վրա մեծաթիվ հայկական սփյուռքի ազդեցության արդյունք և երկկողմ հարաբերություններին վնասելու փորձ:
«Այդ երկրի որոշ շրջանակներ, գտնվելով մեծաթիվ հայկական սփյուռքի ազդեցության տակ, փորձում են վնասել այդ հարաբերություններին»,- հայտարարել է Հաջիևը:











































