Կատալոնական «Բարսելոնա»-ի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն մեկնաբանել է թիմի առաջատար Լիոնել Մեսսիի՝ ակումբային գրանցումը փոխելու մասին շրջանառվող ասեկոսեները:
«Խնդիրներ չունենք Մեսսիի հետ: Ճիշտ է՝ նա չի խնդրել կրկին երկարաձգել պայմանագրի ժամկետը: Երկու օր առաջ զրուցել եմ նրա հոր հետ ու եկել եզրակացության, որ խնդիրը կարող է լինել այն, որ ֆուտբոլիստը ենթարկվել է ներքին ճնշման:
Լիոնելն աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: Նրան այստեղ ամեն ինչ դուր է գալիս: Բայց նա, իսկապես, լրացուցիչ ճնշման է ենթարկվում՝ հատկապես հաշվի առնելով հարկային հետաքննությունը:
Շատերն ավելի շատ են քննարկում նրա սրտխառնոցը, քան խաղը: Նրան ցանկանում են հանել հավասարակշռությունից: Կասկածից վեր է, որ խաղադաշտում Մեսսին լավագույնն է»,- հայտարարել է Բարտոմեուն:









































