Քրիստոնեության աջակցման ոչ աղանդավորական «Բաց դռներ» (Open Doors) կազմակերպության տվյալներով՝ 2012 թվականին աշխարհում հետապնդման է ենթարկվել 100 մլն քրիստոնյա: Կազմակերպությունը հետապնդումների աճ է գրանցել Աֆրիկայում և Արաբական աշխարհում: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:
«Բաց դռներն» իր զեկույցը հրապարակում է տարին մեկ անգամ: Քրիստոնյաների համար բնակության ամենավատ 50 երկրներից 49-ը գտնվում են Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում և Ասիայում: Մնացած մեկ երկիրը Կոլումբիան է:
ԱՄՆ-ում գործող կազմակերպության կազմած եռյակը անփոփոխ է 2011 թվականից՝ Հյուսիսային Կորեա, Սաուդյան Արաբիա և Աֆղանստան:
Կազմակերպությունը նշում է, որ քրիստոնյաները հետապնդման են ենթարկվում աշխարհի 65 երկրներում:
Սիրիան 2011 թվականին զբաղեցրած 36-րդ տեղից այս տարի տեղափոխվել է 11-րդ հորիզոնական:
Մալին, Տանզանիան, Քենիան և Ուգանդան քրիստոնյաների համար ամենավատ 50 երկրների շարքում հայտնվում են առաջին անգամ:








































