Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը սահմանել է, որ իր թոռ արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեյթի դուստրը (այն դեպքում, եթե նա աղջիկ լինի) արքայադստեր տիտղոս կկրի և կկոչվի Ձերդ արքայական մեծություն: Ինչպես գրում է բրիտանական The Independent թերթը, համապատասխան հավաստագիրը թագուհին ստորագրել է 2012-ի դեկտեմբերի 31-ին:
Դա նշանակում է, որ երեխան թագը ժառանգելու հնարավորություն կունենա և կկարողանա գահին հավակնել հերթականության սկզբունքով:
Ստորագրելով փաստաթուղթը՝ թագուհին ակնարկել է, որ հանդես է գալիս հօգուտ գահաժառանգների իրավահավասարության և դեմ է իգական սեռի թագաժառանգների իրավունքների սահմանափակմանը: Եթե թագուհին չստորագրեր հավաստագիրը, Ուիլյամի և Քեյթի դուստրը կստանար լեդիի տիտղոս և չէր կարողանա հավակնել գահին. այդ իրավունքը կկարողանար ժառանգել միայն Ուիլյամի և Քեյթի որդին:
Հավաստագիրը թագուհին ստորագրել է՝ այն չհամաձայնեցնելով խորհրդարանի հետ:
Արքայազն Ուիլյամն ու Քեյթը իրենց ապագա երեխայի մասին հայտարարել էին 2012-ի դեկտեմբերին:









































