Wednesday, 15 07 2026
Մայիսի 9-ի փողոցում 2020-ին տեղի ունեցած սպանությանն օժանդակողը հայտնաբերվել և կալանավորվել է. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
20:10
ՌԴ-ն ռուս և ամերիկացի տիեզերագնացների նոր անձնակազմ է ուղարկել Միջազգային տիեզերական կայան
ՀՀ օմբուդսմենը ԵՄ խորհրդարանի պատգամավորին է ներկայացրել ՀՀ-ում մարդու իրավունքներին առնչվող խնդիրները
Հունվար-հունիսին Ադրբեջանից Հայաստան է արտահանվել շուրջ 17 մլն դոլարի ապրանք
Կառավարությունն ԱԺ կներկայացնի TRIPP-ի վերաբերյալ օրինագիծը
19:30
Թուրքիայի արտգործնախարարը Կիևում կհանդիպի Ուկրաինայի նախագահի հետ
Անհամբեր սպասում եմ Հայաստանի հետ հարաբերություններն ամրապնդելու և երկրի եվրոպական օրակարգին աջակցելու համատեղ ջանքերի շարունակությանը. Կեստուտիս Բուդրիս
19:10
Թրամփը հայտարարել է, որ իր կարծիքով՝ Պուտինը պատրաստ է խաղաղության համաձայնագիր կնքել
Կանցկացվի «Գարեջրի օրեր» խորագրով ցուցահանդես-տոնավաճառ
18:50
ԱՄՆ-ն ավարտել է Իրանի դեմ հարվածների նոր ալիքը
ՀՀ նախագահն առանցնազրույց է ունեցել Կատարի էմիր շեյխ Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ
18:30
ԱՄՆ-ի 250-ամյակին նվիրված նոր հուշադրամները կկրեն Թրամփի պատկերը
Էստոնիայի դեսպանի հետ քննարկվել են թվայնացման և մարդկային ռեսուրսների կառավարման ոլորտներում ՀՀ օրակարգին աջակցելու հնարավորությունները
18:10
ԵՄ-ն խստացրել է ուկրաինացի փախստականների ժամանակավոր պաշտպանության կանոնները
Հյուսիսային Կովկասը «տենդում» է
17:50
ԱՄՆ Սենատի դեմոկրատներն արգելափակել են 1 տրիլիոն դոլարի պաշտպանական օրինագիծն՝ ի նշան բողոքի Իրանի դեմ պատերազմի
Գոռ Վարդանյանից կբռնագանձվի 4 տրանսպորտային միջոց և 128 միլիոն դրամ
17:30
Լատվիան նոր սահմանափակումներ է կիրառում Ռուսաստանից և Բելառուսից ներմուծվող ապրանքների նկատմամբ
Ավարտեցի «Հայոց պատմության» III հատորի երկրորդ գրքի ընթերցումը. Փաշինյան
17:10
Թրամփի ռուս դոնորը կղեկավարի «Tripp+» հիմնադրամը. The Guardian
Հայկական լեռնաշխարհի վիշապաքարերի վերաբերյալ նոր հետազոտություն է հրապարակվել Heritage Science ամսագրում
16:50
ԱՄՆ-ն Իրանի դեմ նոր հարվածներ է իրականացրել
Լցակայանում հայտնաբերվել է թերլիցքավորում
Վաշինգտոնը կվերադառնա Ուկրաինայի հարցին Իրանից հետո. Պեսկով
16:20
«World Open 2026»-ում Զավեն Անդրիասյանը զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը
16:10
Բրիտանական թագավորական ընտանիքի անդամն ամուսնության առաջարկ է արել բրիտանահայ Էլեանոր Էքսերջյանին
Գիշերը Հյուսիսային պողոտայում իրականացվել են լվացման աշխատանքներ
15:50
ԱՄՆ նոր պատժամիջոցները Մոսկվայի դեմ ստացել են «դժոխային» անվանումը
Ջերմաստիճանը կնվազի
15:30
ԱՄՆ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները

Եռյակը պետք է զբաղվի ազատամարտիկի հարցով՝ պնդում են հոկտեմբերի 24-ի երթի ժամանակ կալանավորված ազատամարտիկի հարազատները

«Ես պահանջում եմ, որպեսզի ազատամարտիկ Մարտիրոս Աճեմյանի հարցը մտնի եռյակ քաղաքական ուժերի օրակարգ, և լուծում տրվի դրան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց հոկտեմբերի 24-ին եռյակի հանրահավաքից հետո կայացած երթի ժամանակ ձերբակալված, ապա կալանավորված ազատամարտիկ Մարտիրոս Աճեմյանի հարազատներից Աննա Արզումանյանը:

Նա Աճեմյանի կալանավորումից հետո բազմիցս դիմել է ԲՀԿ-ին, ՀԱԿ-ին՝ խնդրելով օգնել ազատամարտիկին, որպեսզի հանիրավի քրեական գործ չհարուցվի, բայց առանձնապես արդյունքի չի հասել: ԲՀԿ-ից պատճառաբանել են, թե նա երթի մասնակից չի եղել, սովորական անցորդ է եղել ու եթե հարվածել է ոստիկանին, ապա պետք է պատասխանատվություն կրի: Գրեթե նույն պատասխանը եղել է նաև ՀԱԿ-ի կողմից: Եվ միայն երկար խնդրանքերից հետո է ՀԱԿ-ը փաստաբան տրամադրել:

Հիշեցնենք, որ դեպքը տեղի էր ունեցել, ինչպես արդեն նշեցինք, երթի ժամանակ: Ամիրյան-Զաքյան փողոցների խաչմերուկում, կանգառի մոտակայքում, ոստիկանի և Մարտիրոս Աճեմյանի միջև միջադեպ էր տեղի ունեցել, որը վերաճել է քաշքշուկի, որից հետո ազատամարտիկը ձերբակալվել և կալանավորվել էր՝ պատճառաբանությամբ, թե հարվածել է ոստիկանի աչքին: Փաստի առիթով հարուցվել է քրեական գործ, իսկ Աճեմյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 316 հոդվածի 1-ին մասով:

Ներկա պահին գործով նախաքննություն է ընթանում: Առերեսումներն ավարտվել են, առկա են նաև դեպքից հետո նշանակված դատաբժշկական փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ ոստիկանի դեմքին մարմնական վնասվածք բնորոշող վնասվածքներ, հետքեր չեն հայտնաբերվել:

Աննայի խոսքով, նա այս ընթացքում կարողացել է պարզել, թե ինչպես է եղել դեպքն իրականում: Հոկտեմբերի 23-ին Մարտիրոսը, վերադառնալով Գերմանիայից, հաջորդ օրը մասնակցել է հանրահավաքին ու երթին: Նա հանգիստ քայլել է երթի մեջ, մարդկանց հոսքը մեծ է եղել, հետևից հրմշտոցի ալիք է եղել, որը փոխանցվել է առաջ: Մարտիրոսը խնդրել է, որ չհրեն, բայց հրմշտոցը շարունակվել է, և մի կին է ընկել, որին էլ նա կռացել է, որ բարձրացնի: Մարտիրոսը նորից է հորդորել, որ չհրեն, և ինչ-որ մարդկանց հետ լեզվակռվի մեջ է մտել, որի ընթացքում կարմիր վերնաշապիկով մեկը մոտեցել է, քաշել նրա թևից ու ասել, թե իր ինչ գործն է, ինքն ո՞վ է, որ ասում է՝ չհրեն: Դրանից հետո այդ մարդը հեռանում է, բայց հենց նույն պահին ոստիկանները բռնում են նրա թևերից և ասում, որ հարվածել է ոստիկանի աչքին:

Պարզաբանումներից հետո ոստիկանները Մարտիրոսին բաց են թողնում: Նա շարունակում է իր երթը, սակայն արդեն Թումանյան փողոցում նրան կրկին ոստիկաններ են մոտենում և հրավիրում բաժին, որտեղ էլ պարզվում է, որ նա բռունցքով հարվածել է ոստիկանի աչքին ու մարմնական վնասվածք հասցրել նրան: Իրավապահները, սակայն, մինչ օրս չեն կարողանում հայտնաբերել կարմիր վերնաշապիկով անձին, որից պարզ կդառնա, թե նա ով է եղել և ինչու է հրահրել այդ վեճը: Ուշագրավ է նաև, որ գործով հարցաքննված ոստիկանները եւս հակասական ցուցմունքներ են տվել: Մեկն ասել է, թե տեսել է՝ ոնց է խփել, մյուսը՝ թե չի տեսել, մեկն ասել է՝ բռունցքով է խփել, մյուսը՝ ապտակել է:

Աննան պարզաբանեց նաև, որ Մարտիրոս Աճեմյանը ոչ թե մեկ ամիս առաջ էր ազատվել բանտից, այլ մեկ տարի առաջ և մեկնել էր Գերմանիա:

Նշենք, որ Աճեմյանը 15 տարվա ազատազրկման է դատապարտվել հոկտեմբերի 27-ի գործով կարևորագույն վկա Սամվել Առաքելյանի սպանության համար: Այդ գործով մինչև հիմա ազատազրկված է նաև Արթուր Այվազյանը՝ Մանախ մականունով: Նա էլ՝ որպես այդ սպանության պատվիրատու: Երկուսն էլ, սակայն, մինչ օրս չեն ընդունել իրենց մեղավորությունը կատարվածում: «Այն, որ նա դատապարտվել է սպանության հոդվածով, դեռ չի բնորոշում նրան, և չի կարելի նոր գործ սարքել»,- եզրափակեց Աննան:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում