Լոնդոնի «Արսենալ»-ի գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը հայտարարել է, որ թիմի հարձակվող Օլիվյե Ժիրուն կարող է մասնակցել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպմանը, հաղորդում է Goal.com-ը:
«Ժիրուն և Արտետան պատրաստ են վերադառնալ խաղադաշտ: Ամեն ինչ կախված կլինի իրենց մարզավիճակից: Սպասվում էր, որ Ժիրուն պետք է վերականգնվեր վնասվածքից դեկտեմբերին, սակայն ամեն ինչ ժամանակից շուտ եղավ:
Կոսիելնին և Դեբյուշին ապաքինման եզրին են: Տեսնենք, թե նրանք ինչպես կզգան իրենց մի քանի օր անց:
Ինչ վերաբերում է Օզիլին, ապա նշեմ, որ նրա ապաքինումը նորմալ ընթացք ունի»,- հայտարարել է Վենգերը:











































