Հունական Կոմոտինի քաղաքում մի խումբ անհայտ անձինք հարձակում են գործել այդ քաղաքում Թուրքիայի գլխավոր հյուպատոսի ավտոմեքենայի վրա, որը կայանված է եղել քաղաքապետարանի շենքի մոտ: Այս մասին հայտնում է «Անադոլու» գործակալությունը:
Հաղորդվում է, որ հունական դրոշներով 30 մարդկանցից կազմված խումբը հակաթուրքական կարգախոսներ է հնչեցրել: Հարձակման հետևանքով մեքենան վնասվել է:
Գլխավոր հյուպատոս Օսման Իլհան Շեները այդ ժամանակ հանդիպման էր քաղաքապետի հետ: Ավելի ուշ նա քաղաքապետարանի շենքից դուրս է եկել ոստիկանների ուղեկցությամբ և բարեհաջող հեռացել դեպքի վայրից:







































