Չորեքշաբթի օրը ԱՄՆ Տեխաս նահանգի դատարանը բրիտանացի միլիոնատեր Քրիստոֆեր Թեփինին դատապարտել է 33 ամսվա ազատազրկման` Իրանին զենիթահրթիռային համալիրների բաղադրիչներ վաճառելու փորձի համար` հայտնում է Associated Press գործակալությունը:
Մեղադրող կողմի տվյալներով՝ 66-ամյա Թեփինը մտադիր էր 2005-2007թթ. ԱՄՆ-ում ձեռք բերել մի քանի ցինկե մարտկոցներ, որոնք կարող են օգտագործվել որպես զենիթահրթիռային համալիրների բաղադրիչներ, այնուհետև դրանք վաճառել Իրանին: Որպես վաճառողներ հանդես են եկել ԱՄՆ ՀԴԲ-ի գործակալները:
Ձերբակալվելուց հետո միլիոնատերը սկզբում չի խոստովանել իր մեղքը, սակայն հետո, պատժի մեղմացման դիմաց համագործակցելով հետաքննության հետ, խոստովանել է: Համաձայնության շնորհիվ՝ Թեփինն իրավունք է ստացել պատիժը կրել իր հայրենի Բրիտանիայում, որտեղ ապրում է նաև նրա կինը:









































