Թուրքական Hürriyet թերթն իր Hurriyet.com.tr ինտերնետային կայքում հարցախույզ է կազմակերպել` պարզելու հասարակության տրամադրվածությունը մահապատժի (կախաղան բարձրացնելու) վերականգնման շուրջ:
Հարցախույզին մասնակցել է 158.806 մարդ, որոնցից 101.319-ը (64.6 տոկոս) կողմ են արտահայտվել մահապատժի վերականգնմանը, մնացած 55.487-ը (35.4 տոկոս) դեմ են արտահայտվել դրան:
Հիշեցնենք, որ Թուրքիայում մահապատժի վերականգնման անհրաժեշտության լուրերը շրջանառության մեջ դրվեցին 1.5 տարի առաջ, երբ նախագահ Աբդուլլահ Գյուլի հայրենի Քայսերի քաղաքում բռնաբարության ենթարկվեցին ու սպանվեցին 3 երեխաներ:
Թուրքիայում մահապատիժը վերջնականապես վերացվել է Էրդողանի գլխավորած Արդարություն ու զարգացում կուսակցության (ԱԶԿ) ժամանակաշրջանում` 2006 թվականին:











































