Ահաբեկչության դեմ պայքարում Թուրքիայի վերջնական նպատակը «Քուրդիստանի աշխատավորական կուսակցության»(PKK) վերջնական զինաթափումն է ու նրա անդամների երկրից հեռանալը: Այս մասին, ինչպես տեղեկացնում է TRT Haber-ը, Նիգերիա կատարած այցի ժամանակ ասել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:
Նրա խոսքերով՝ Թուրքիան ամեն ինչ կանի երկրում ահաբեկչության խնդիրը լուծելու համար: Միաժամանակ Էրդողանը նշել է, որ Թուրքիայի համար կարևոր է ահաբեկչության խնդիրը լուծել երկու կողմերի համար նվազագույն զոհերով:
PKK-ի գրոհայինների ակտիվացմամբ պայմանավորված` թուրքական բանակn ակտիվացրել է նրանց դեմ իրականացվող ռազմական գործողությունները:
Անցած տարվա 10 ամիսների ընթացքում թուրքական բանակը երկրի տարբեր շրջաններում 716 գրոհայինների է վնասազերծել, այդ թվում՝ 496 ահաբեկիչներ սպանվել են, 21-ը՝ վիրավորվել, 44-ը՝ ձերբակալվել, իսկ 155-ն իրենք են հանձնվել իշխանություններին:
Նշված ժամանակահատվածում գրոհայինների դեմ իրականացվել են 6 խոշոր մասշտաբի և 19 տեղական գործողություններ:
Նշենք, որ ՄԱԿ-ը և ԵՄ-ն PKK-ն ահաբեկչական կազմավորում են համարում:










































