Wednesday, 10 06 2026
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը
Ընտրակեղծարարության հետ պայքարը կապ չունի ԿԸՀ-ի, ընտրական համակարգի հետ․ Հովակիմյանը՝ Նազարյանին
12:30
Արաղչին թուրք և սաուդցի գործընկերների հետ հեռախոսազրույցներում քննարկել է տարածաշրջանային վերջին զարգացումները
Քրեական օրենսգիրքը խախտող քաղաքական ուժը չպե՞տք է որևէ պատասխանատվություն կրի․ Նազարյանը՝ Գալյանին
12:10
Ֆիլիպինների հարավում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 45-ի
Ռուսաստանը Միացյալ Նահանգներին «միջուկային» վերջնագիր է ներկայացրել
11:50
Իրանը նախազգուշացրել է ագրեսիայի կրկնվելու դեպքում ԱՄՆ-ի թիրախներին ավելի լայնածավալ հարվածներ հասցնելու մասին
Մանդատ չվերցնելը որևէ բան չի փոխելու Սիմոնյանը՝ ընդդիմությանը
Դեսպան Մկրտչյանը Հունաստանի Արևելյան Մակեդոնիայի ու Թրակիայի մարզպետին ներկայացրել է ԹՐԻՓՓ նախագիծը
Ինչո՞վ է պայմանավորված 2025-ին Արդարադատության նախարարության ծախսերի զգալի աճը․ Գալյանի զեկույցը
11:10
Հատուկ պայմաններ բիզնեսի զարգացման համար. Ակբա բանկ
ԱԺ-ում դժվարություններից ընդդիմությունը պետք է վախենա, ոչ թե մենք․ Ալխաս Ղազարյան
10:50
Թրամփը հավատում է Թեհրանի հետ համաձայնագրի հնարավորությանը՝ չնայած նոր փոխադարձ հարվածներին
2025-ին մերժվել են 805 անձանց ՀՀ քաղաքացիություն շնորհելու վերաբերյալ դիմումները. Պողոսյան
Եռագլխի քվեները չեն փոխվել. Ալեքսանյան
Մեքենաները չեն ավելացել, հաստիքները նույնն են մնացել․ վարչապետի աշխատակազմի ղեկավարի զեկույցը
10:10
Աֆղանստանը հայտարարել է Պակիստանի  հարվածների հետևանքով 13 զոհի մասին
Ռուսական ստի ողջ համակարգը շարունակում է գործել ՀՀ-ի դեմ, սակայն՝ արդյունավետության կտրուկ նվազմամբ
09:50
Նախընտրում ենք դիվանագիտական ​​լեզուն, բայց խոսում ենք նաև այլ լեզուներով. Արաղչի
09:40
Գերմանիան 300 միլիոն եվրո կհատկացնի Ուկրաինային՝ զենք գնելու համար
Քոչարյանը իր հանցանքները չի գործել միայնակ. նրա ձայները նաև դրա ապացույցն են
09:20
Բելֆաստում դանակահարությունից հետո ցուցարարները հրկիզել են տներ և մեքենաներ
09:10
Նավթի գները նվազել են – 09/06/26
Ստամբուլից նոր ազդակ Երևանին․ Բայրամովը կրկին հիշեցրել է Ադրբեջանի նախապայմանների մասին
Ոստիկանությունն ապահովել է ավելի քան 180 հազար այցելուի անվտանգություն․ «Երևանի գինու օրեր»-ն՝ առանց լուրջ միջադեպերի
08:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Հյուսիս-հարավի Սիսիան-Քաջարան նոր ծրագրով կառուցվելիք ճանապարհը Հայաստանի ճանապարհային ենթակառուցվածքի զարգացման առումով կարևոր նշանակություն ունի
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Լարսը բաց է

54-ամյա կինը «Կոծոյենց օբյեկտում» «նպաստել է, որ մարմնավաճառները պոռնկությամբ զբաղվեն»

Վերաքննիչ քրեական դատարանում քննվում է Կարինե Օթարյանի գործով բերված վերաքննիչ բողոքը:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը Ռաֆիկ Մելքոնյանի նախագահությամբ 54-ամյա այրի Կարինե Օթարյանին մեղավոր է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 262 հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով այն բանի համար, որ նա իր աշխատանքային գործունեության ընթացքում «նպաստել է, որ մարմնավաճառները պոռնկությամբ զբաղվեն»:

Կարինե Օթարյանն աշխատել է Իջևան քաղաքի «Իսրայելյան» ՍՊԸ-ին պատկանող «սննդի և հանգստի կազմակերպման համալիրում»:

Այս խուճուճ ձևակերպումը եթե պարզեցնենք՝ կստացվի, որ Օթարյանը հիշյալ ՍՊԸ-ին պատկանող ռեստորանահյուրանոցային համալիրում աշխատում էր որպես ադմինիստրատոր:

Համալիրը մարմնավաճառների տված ցուցմունքներում անվանված է ավելի «ժողովրդական» լեզվով՝ «Կոծոյենց օբյեկտ»:

Ահա, ուրեմն, Իջևանի Անկախության փողոցում գործող այս «օբյեկտում» որպես ադմինիստրատոր աշխատած Կարինեն մեղադրվում է սենյակները մարմնավաճառներին տրամադրելու համար:

Ըստ մեղադրանքի՝ դրանով հյուրանոցի ադմինիստրատորը նպաստել է, որ մարմնավաճառուհիներ Ալիսան, Անժելան, Անանը, Զառան, Ալվարդը զբաղվեն մարմնավաճառությամբ:

Տվյալ հյուրանոցի, ինչպես նաև շատ այլ նմանատիպ հյուրանոցների աշխատակիցներ անտեղյակ են, որ մարմնավաճառությամբ զբաղվողներին սենյակ հատկացնելով կամ նրանց հյուրանոցի հաճախորդների մոտ կանչելով ու մարմնավաճառային ծառայություններ առաջարկելով՝ կատարում են հանցավոր արարք, որի համար օրերից մի օր կբռնվեն ու կդատապարտվեն:

Կարինե Օթարյանը դատարանում հրաժարվել է ցուցմունք տալուց, բայց հայտնել է իր դիրքորոշումը, թե իրեն մեղավոր չի ճանաչում:

Սահմանված վարձավճարի դիմաց սենյակներ է տրամադրել քաղաքացիներին, այդ թվում՝ աղջիկներին, որոնք զբաղվում են մարմնավաճառությամբ:

Գանձված գումարները տրամադրել է օբյեկտի տնօրենին: Իրեն ոչ ոք չի ասել, որ մարմնավաճառներին սենյակ չտրամադրի:

Կարինե Օթարյանի հանցավոր արարքը հիմնավորվել է հենց մարմնավաճառուհիների ցուցմունքներով, ինչպես որ լինում է հիմնականում նմանատիպ գործերով: Մարմնավաճառուհիները «մերկացրել են» Օթարյանին՝ պնդելով, թե նա, տեղյակ լինելով, որ իրենք մարմնավաճառուհիներ են, 5-8 հազար դրամով սենյակներ է տրամադրել, որ իրենք հայրենի և այլերկրացի տղամարդկանց հետ զբաղվեն իրենց արհեստով:

Պատահել է նաև, որ Օթարյանը զանգահարել ու կանչել է իրենց՝ հյուրանոցի հաճախորդ տղամարդկանց սպասարկելու համար: Իրենք էլ եկել ու սպասարկել են:

Մի քանի մարմնավաճառուհու ցուցմունք և՝ մեղադրանքը հիմնավորված է:

Տավուշի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր է ճանաչել Կարինե Օթարյանին, բայց եզրակացրել է. «Ուղղման առումով ամբաստանյալին հասարակությունից մեկուսացնելու կարիք չկա»:

Կարինե Օթարյանը դատապարտվել է 3 տարի ազատազրկման, նրա նկատմամբ պայմանական դատապարտություն է կիրառվել և սահմանվել 4 տարի փորձաշրջան:

Դատավճռի դեմ, բնականաբար, բողոք է բերել մեղադրողը՝ միջնորդելով պատժի մասով փոփոխել դատավճիռը, ասել կուզի՝ ամբաստանյալին իրական ազատազրկման ենթարկել:

Վերջին շրջանում կտրուկ ավելացել են քրեական օրենսգրքի վերոհիշյալ հոդվածով դատապարտվողները: Ցավալի է, բայց դատապարտվողների մեծամասնությունը կանայք են: Տվյալ հոդվածի տվյալ մասով էլ ազատազրկում է սահմանվում: Մեծամասամբ:

Ակնհայտ է, որ «բարքերի մաքրության» համար պայքար է գնում, սակայն այդ պայքարը մի տեսակ երեսպաշտական է ստացվում, որովհետև ո՞ր մի հյուրանոցի ադմինիստրատորը կամ հավաքարարը կամ դռնապանը առանց հյուրանոցատիրոջ գիտության կարող է նման բան անել:

Փոքրիկ օղակներին լրջորեն պատժելով՝ օրենքը կարծես գործում է աչքերը կապած վիճակում:

Ինչի՞ համար են ամեն քայլափոխի բացվում ռեստորանահյուրանոցային համալիրները. զբոսաշրջիկների՞. նրանց թիվը բավական քիչ է ամեն ծակուռում գործող հյուրանոցային մեր համալիրների համեմատ:

Տեղացիներին սպասարկելո՞ւ համար են դրանք: Իսկ ո՞վ կարող է հստակ զատել, թե քաղաքացի Ա.-ն մարմնավաճառուհու հե՞տ է համալիրում հանգստանում, թե՞ իր պաշտելի ընկերուհու կամ փաստացի կնոջ:

Մի ադմինիստրատոր կարող է դատապարտվել մարմնավաճառուհիներ Անժելային, Անանին, Զառային սենյակներ տրամադրելու համար, մեկ ուրիշը շատ ավելի մեծ թվով մարմնավաճառուհիների՝ պոռնկությամբ զբաղվելուն նպաստելով՝ կարող է բոլորովին չբռնվել: Այսինքն՝ օրենքը մեկի համար գործում է, շատերի համար՝ ոչ: Բոլորին անխտիր դատելն էլ մարդասիրական չի լինի: Առավել ևս՝ գործի կազմակերպիչներին ու շահույթի առյուծի բաժինն ստացողներին դատելը անհարմար կլինի, երևի: Բացի այդ՝ փոքր կամ միջին կամ էլ խոշոր, ի՞նչ իմանաս, բիզնեսը խեղդել պետք չէ, այն պետք է ծաղկի: Ստացվում է երկակի քաղաքականություն կամ աչքակապություն:

Փայլուն ցուցանիշները կհրապարկվեն, մարմնավաճառությանը նպաստող այսքան կանայք կստանան իրենց դատվածության բաժինը, ոմանք կհամալրեն կալանավայրում գտնվող կանանց թիվը: Մարմնավաճառուհիները, անկախ նպաստողների բացահայտման-չբացահայտման, ուրախ-զվարթ կշարունակեն իրենց հնագույն արհեստը բանեցնել, տեղն ընկած տեղն էլ ցուցմունքներով օժանդակել իրավապահներին:

Բոլորը, կարծես թե, գոհ կմնան: Բացի, բնականաբար, դատապարտվողներից: Բայց «արվեստը» զոհեր է պահանջում:

Կարինե Օթարյանի գործով բերված բողոքը վերաքննիչ քրեական դատարանում կքննվի հունվարի 17-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում