Ուկրաինական Football.ua կայքը երկրպագուների շրջանում հարցում է անցկացրել կայքի միջոցով՝ պարզելու Ուկրաինայի առաջնության 2012 թվականի լավագույն լեգեոների անունը: Քվեարկության արդյունքում Ուկրաինայի առաջնության լավագույն լեգեոներ է ճանաչվել Հայաստանի ազգային հավաքականի ու Դոնեցկի «Շախտյոր»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ ստանալով ձայների 40 տոկոսը:
1. Մխիթարյան Հենրիխ՝ 40%(9689)
2. Վիլիան՝ 25%(6131)
3. Ժուլիանո՝ 16%(4025)
4. Սոսա՝ 9%(2221)
5. Ֆերնանդինյո՝ 7%(1760)
Ուկրաինական կայքը Մխիթարյանին այսպես է բնութագրում.
«Թեև շատ լեգեոներներ կան, որ արժանի են այս կոչմանը, բայց և այնպես հենց քվեարկության սկզբից պարզ դարձավ հաղթողի անունը: Գուցեև գարնանը նա կենսական կարևորության խաղ ցույց չէր տալիս, սակայն առաջնության մեկնարկից սկսած՝ նա շատ բան է անում հօգուտ «Շախտյոր»-ի: Ավելորդ է ասել, որ ընթացիկ խաղարկության 18 տուրից հետո իր ակտիվում նույնքան գոլ ունի:
Վիլիանին կարելի է համարել այս անվանակարգի ձախողակը: Նա երրորդ անգամ է այս ցուցակում հայտնվում, սակայն չի կարողանում առաջատարը դառնալ: Պարզապես անցած տարի Մխիթարյանի հետ անիրական էր մրցակցել»:







































