Ըստ «Անադոլու» գործակալության՝ Սիրիայի իշխանություններն այսօր ազատ կարձակեն 2100 քաղբանտարկյալի, որոնք ձերբակալվել էին երկրում տեղի ունեցած ցույցերի ժամանակ:
Ձերբակալվածների թվում են նաև Թուրքիայի քաղաքացիներ: Հաղորդվում է, որ Սիրիայի իշխանությունները համաձայնել են բանտարկյալներին փոխանակել Իրանի 48 քաղաքացիների հետ, որոնք ավելի վաղ ձերբակալվել էին սիրիացի ապստամբների կողմից:
Ձերբակալվածների փոխանակումը տեղի կունենա Կատարի ու Թուրքիայի միջնորդությամբ:










































