Thursday, 11 06 2026
Ռուսաստանը «կազմացրո՞ւմ» է ԵԱՏՄ-ն
ԱՄՆ-ի և Իրանի միջև նոր էսկալացիան սպառնում է համաշխարհային տնտեսությանը․Պեսկով
Վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի ներկայացրած 33 ձայնը չի հաստատվել
Ոչ թե ինքնասպանություն է եղել, այլ՝ ամուսինները պատուհանից դուրս էին նետել
20:30
Կատարը դատապարտել է Իրանի հարձակումները Հորդանանի, Քուվեյթի և Բահրեյնի վրա
20:20
«Արարատ-Արմենիա»-ի պաշտպանը միացել է «Ալաշկերտ»-ին
Առաջիկա ժամերին հորդառատ անձրևներ կդիտվեն Հրազդան և Սևան քաղաքներում
Ովքեր են շնորհավորել Նիկոլ Փաշինյանին
19:50
Լիտվան հակամարտության ավարտից հետո զինվորականներ կուղարկի Հորմուզի նեղուցում առաքելության համար
ՊՆ-ում բարեփոխումները շարունակվում են. Պապիկյան
19:30
ԵՄ-ն առաջիկա գագաթնաժողովում կարող է հավանություն տալ Ուկրաինայի անդամակցության բանակցություններին. Կոշտա
Հաստատվել են արտահանման ծավալի փոխհատուցման նոր սահմանաչափեր
19:10
Կանադան հայտարարել է, որ կշարունակի ռազմական օգնություն ցույց  տալ Ուկրաինային
ԶՊՄԿ-ն միացել է ՄԱԿ-ի գլոբալ պայմանագրին
18:50
Առնվազն 22 մարդ է զոհվել Պակիստանում ռազմական ուղղաթիռի կործանման հետևանքով
18:44
Հայէկոնոմբանկը գործարկում է անքարտ կանխիկացում ծառայությունը
Հարկադիր կատարողը՝ փոփոխվող աշխարհի առաջնագծում. նշվում է Հարկադիր կատարողների համաշխարհային օրը
18:35
Կոնվերս Բանկի և Mastercard-ի նոր առաջարկը՝ մինչև 10% քեշբեք և 5000 դրամի պրոմոկոդ Yandex Go-ում
18:30
ԵՄ-ն պետք է պատրաստ լինի Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառել․ Իտալիայի վարչապետ
Սպայի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Ադրբեջանից Հայաստան կուղարկվի նավթամթերքի հերթական խմբաքանակը
Ռուսաստանը «որոշել է մինչև ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները լուծել Ուկրաինայի հարցը»
17:50
Պեկինը կոչ է անում դադարեցնել ռազմական գործողությունները Մերձավոր Արևելքում
Հորդառատ անձրևներ և կարկուտ՝ Շիրակում, Լոռիում և Տավուշում
17:30
Կատարը փորձում է համոզել Իրանին նստել բանակցային սեղանի շուրջ. ABC News
Քաջարանում փլուզվել է Ողջի գետի հարակից պատնեշը․ ավտոճանապարհը միակողմանի փակ է
17:10
ԱՄՆ-ն այսօր երեկոյան շատ ուժեղ հարված կհասցնի Իրանին. Թրամփ
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
16:50
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հրաժարական է տվել
ԱՄՀ գործադիր տնօրենը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

Եթե Ծառուկյանը չառաջադրվեց, երևի պատրաստ չէր կորցնել այն, ինչ տրված էր իրեն Աստծո կողմից. Արամ Հարությունյան (տեսանյութ)

Եթե Գագիկ Ծառուկյանը չառաջադրվեց, երևի պատրաստ չէր կորցնել այն, ինչ տրված էր իրեն Աստծո կողմից. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց Ազգային համաձայնություն կուսակցությունից ՀՀ նախագահի թեկնածու Արամ Հարությունյանը:

Բանախոսը նշեց, որ իր համար անհասկանալի է, թե ինչու ԱԺ ընտրությունների արդյունքում բավական շատ ձայներ ստացած կուսակցությունները թեկնածու չառաջադրեցին գալիք նախագահական ընտրություններում: Նա հիշեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասում էր, թե պատրաստ է կորցնել ամեն ինչ (ենթադրում է նաև հարստությունը): Ուստի, նրա խոսքով, եթե չառաջադրվեց, ուրեմն պատրաստ չէր կորցնել, այն ինչ տրված էր իրեն Աստծո կողմից:

Արամ Հարությունյանի կարծիքով՝ ՀԱԿ-ը, ԲՀԿ-ն, ՀՅԴ-ն պատասխանատվություն ունեն ժողովրդի առջև, ուստի դերակատարություն ունեցող ուժերը պետք է հավաքվեն և այս իրավիճակից փորձեն դուրս գալ, չպետք է քաղաքացուն թողնեն միայնակ: Ըստ նրա՝ առանց այն էլ քաղաքացին միայնակ է: «Այնպես որ, իմ համար անհասկանալի է: Հարգում եմ բոլոր կուսակցությունների որոշումը, բայց ես չունեմ հարցի պատասխանը, թե ինչ են որոշել անել:

Ես բոլոր թեկնածուներին առաջարկում եմ օրենքով սահմանված ժամկետում հանել թեկնածությունները՝ գործող նախագահին միայնակ թողնելով»,- առաջարկեց բանախոսը՝ վստահեցնելով, որ ՀՀ գործող նախագահը 50% ձայն չի ստանա:

Արամ Հարությունյանի կարծիքով՝ այս ընտրություններն այնքանով են տարբերովում մյուս ընտրություններից, որ կեղծ ժողովրդավար թեկնածուները, ովքեր հիմա «Հանրապետականի պադվալում վարձով են մնում», չկան այս ընտրություններին: ՀՀ նախագահի թեկնածուն հարցրեց. «Ո՞ւր են այսօր Վազգեն Մանուկյանը, Արտաշես Գեղամյանը: Անսկզբունքային մարդիկ, որոնք իրենց կոտորում էին»:

Անդրադառնալով իր կարգախոսներին՝ նա տեղեկացրեց, որ տարբեր կարգախոսներով է հանդես գալու: Նա ներկայացրեց, որ կարգախոսներից մեկն է «Հանուն հավերժական Հայաստանի», մյուսը՝ «Ես ձեզնից մեկն եմ»: ՀՀ նախագահի թեկնածուն չբացառեց, որ քարոզարշավի ընթացքում այլ կարգախոսներ էլ կասի:

Խոսելով նախագահական ընտրությունների երկրորդ փուլի հավանականությունից՝ նաասաց, որ երկրորդ փուլ հաստատ պետք է լինի: «Ո՞ւմ պետք է ձայն տա ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի հիմնական էլեկտորատը, պետք է բաժանվի ընդդիմադիրների միջև: Եթե երկրորդ փուլ լինի, կկանգնեմ նրա կողքին, ով դուրս կգա Սերժ Սարգսյանի դեմ»,-ասաց Արամ Հարությունյանը:

Անդրադառնալով ՀՀ նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի դիտարկմանը, թե գալիք ընտրությունները լինելու են Սերժի և Րաֆֆիի Հայաստանների պայքար՝ հարցով դիմեց. «Որտե՞ղ է լինելու Թևան Պողոսյանը՝ Րաֆֆո՞ւ, թե՞ Սերժի Հայաստանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում