Դեսպան Յան Քելին ուրախ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի ժամանակավոր համանախագահի պարտականությունները և մշտական շփման մեջ է գտնվում Ռուսաստանի և Ֆրանսիայի իր գործընկերների հետ: Այս մասին APA-ին հաղորդել է ԵԱՀԿ-ում ԱՄՆ-ի առաքելության հասարակական կապերի հարցով խորհրդական Քրիս Միդուրան:
Նա հավելել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահները անհամբերությամբ սպասում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ հանդիպմանը, որը կայանալու է հունվարի վերջին:
Հիշեցնենք, որ 2012 թ. դեկտեմբերին Ռոբերտ Բրադտկեն ավարտել է ԱՄՆ-ի անունից իր լիազորությունները ԵԱՀԿ Մինիսկի համանախագահի պաշտոնում: Այս պաշտոնին ժամանակավորապես նշանակվել է Յան Քելին, որը 2010 թ. ԱՄՆ-ի դեսպանն էր ԵԱՀԿ-ում:










































