Բրիտանական մամուլի հավաստիացմամբ` Լոնդոնի «Արսենալ»-ի և թիմի խաղացող Թեո Ուոլքոտի միջև ընթացող բանակցությունները նոր փուլ են թևակոխել:
Սպասվում է, որ ըստ կողմերի միջև կնքվելիք նոր պայմանագրի` Անգլիայի ազգային ընտրանու 23-ամյա ֆուտբոլիստի աշխատավարձը կկազմի 90.000 ֆունտ: Բացի այդ` եթե գործող համաձայնագրի ժամկետը երկարաձգվի 5 տարով, Ուոլքոտը որպես պարգևավճար կստանա 3 մլն ֆունտ:
Անգլիական թիմի և խաղացողի ներկայացուցիչների միջև բանակցությունները կկայանան առաջիկա 24 ժամվա ընթացքում: Ակումբում կարծում են, որ ֆուտբոլիստն իր ապագան կկապի «զինագործներ»-ի հետ և երկարաժամկետ պայմանագիր կկնքի:





































