Նիգերիայի ընդդիմության ներկայացուցիչները քննադատել են կառավարության նախաձեռնությունը երկրի տարբեր տարածքներում ֆերմերներին 10 մլն բջջային հեռախոս բաժանելու վերաբերյալ:
Այս ծրագրի իրականացումը կարժենա նիգերիական իշխանություններին մոտավորապես 400 մլն դոլար:
Ըստ ընդդիմադիրների կարծիքի՝ նախագծում զբաղված չինովնիկները ավելի շատ հնարավորություն են ունենալու բոլոր հնարավոր չարաշահումների համար: Բացի այդ, նրանք համարում են, որ հեռախոսները բաժին կհասնեն հիմնականում կառավարության կողմնակիցներին:
Իշխանությունները հերքում են այդ վարկածները և հավաստում են, որ, հաղորդակցության զարգացմանը զուգահեռ, արտադրողականությունը երկրում կաճի:









































