Sunday, 14 06 2026
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում
Մարտունիում այսօր ուժեղ պտտահողմ է դիտվել. Գագիկ Սուրենյան
Ձերբակալվել է «Մայր Հայաստան» հուշահամալիրը վնասած անձը․ ՆԳՆ
14:45
Մեծ Բրիտանիան առաջին անգամ կալանել է ռուսական «ստվերային նավատորմի» լցանավ
14:30
Արման Ծառուկյանի վստահ հաղթանակը՝ RAF-10-ում
NASA-ն հայտարարում է Artemis III առաքելության անձնակազմի մասին
Վարչական դատարանը մերժել է «Բարգավաճ Հայաստան»-ի՝ ԿԸՀ-ի դեմ ներկայացված հայցերը
13:45
Կովկասի ամենաբարձր գագաթը կորցնում է իր սառույցը
Վթարային ջրանջատում Երևանի Կենտրոն վարչական շրջանում
13:15
Կատարի բանակցողները մեկնել են Թեհրան. Reuters
Տարածաշրջանային նոր իրականություն․ Հայաստանը պետք է լինի սեղանի շուրջ
12:45
Չինական BYD-ն նպատակ ունի 5 տարում դառնալ աշխարհի խոշորագույն ավտոարտադրողը
Շիրակի մարզպետն ու Կիոկուշինկայ կարատեի միջազգային կազմակերպության նախագահը քննարկել են Գյումրիում կայանալիք առաջնությունը
Չեխիան մտադիր է ուղարկել առաջին տիեզերագնացին Միջազգային տիեզերակայան
Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել տարածքը, որտեղ կառուցվելու է Իջևանի մարզադաշտը
11:45
Մունդիալ-2026. Բրազիլիան ու Մարոկկոն չպարզեցին հաղթողին, Ավստրալիան պարտության մատնեց Թուրքիային
Լարսը բաց է
Մոսկվայում հորդառատ անձրևի պատճառով հեղեղումներ են
Սպասվում են տեղումներ
10:45
ԱՄՆ-ն և Իրանը այսօր էլեկտրոնային եղանակով կստորագրեն հուշագիրը․ Axios

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջնային չէ Կրեմլի համար. ռուս քաղաքագետ (թարմացված)

Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջնային չէ տարածաշրջանում Կրեմլի քաղաքականության համար: Ադրբեջանական 1news.az գործակալությանը տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքական և հասարակական գործիչ Իլյա Կոնստանտինովը:

«Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը չափազանց բարդ և նուրբ թեմա է և ես ծայրահեղ զգույշ եմ արտահայտվում այդ հարցի շուրջ: Կարող եմ միայն ասել, որ Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանում տիրող իրավիճակի վրա չափազանց կարևոր է: Բայց պետք է հաշվի առնել, որ Մոսկվան բարեգործությամբ չի զբաղվում, այլ լուծում է սեփական քաղաքական և տնտեսական խնդիրները: Ռուսաստանի ներկա ղեկավարության քաղաքականությունը շատ պրագմատիկ է և զուրկ գաղափարական կամ մարդասիրական բաղադրիչից: Չեմ կարծում, որ Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը առաջնային է տարածաշրջանում Կրեմլի քաղաքականաության համար»,- ասել է Կոնստանտինովը:

Անդրադառնալով ռուս-ադրբեջանական հարաբերություններին՝ Կոնստանտինովը կարծիք է հայտնել, որ դրանք հեշտությամբ չեն զարգանում և որպես պատճառ՝ նշել է մի քանի հանգամանքներ, մասնավորապես հայ-ադրբեջանական հակամարտությունը, ռուս-հայկական հարաբերությունների հատուկ բնույթը, տարածաշրջանում Թուրքիայի և ԱՄՆ-ի ոչ միանշանակ քաղաքականությունը, Հարավային Կովկասում տիրող պայթունավտանգ իրավիճակը և այլն: Սակայն նրա կարծիքով՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների որոշակի լարվածության գլխավոր գործոնը մրցակցությունն է ածխաջրածինների համաշխարհային շուկայում, որն ունի ոչ միայն տնտեսական, այլև աշխարհաքաղաքական հիմքեր: Բանն այն է, որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը, իր առջև խնդիր դնելով ստեղծել էներգետիկ գերտերություն, նավթը և գազը ուսումնասիրում է որպես իր արտաքին նվաճումների գլխավոր գործոններ: Իսկ վերջին շրջանում ռուս-ամերիկյան հարաբերությունների բարդացումը և Ռուսաստանի նկատվող արտաքին քաղաքական մեկուսացումը էներգետիկ գործոնը դարձնում են Մոսկվայի վերջին խաղաքարտը: Ադրբեջանն ունի սեփական էներգետիկ ձգտումները, ինչը բարդացնում է ռուս-ադրբեջանական հարաբերությունների զարգացումը, կարծում է քաղաքական գործիչը:

Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու 2012թ. վերջին Ռուսաստանը որոշեց թողնել Գաբալայի ռադիոտեղեորշիչ կայանը, և այդ փաստն ինչպես կարող է անդրադառնալ երկկողմ հարաբերությունների զարգացման վրա, Կոնստանտինովը նշել է, որ Ռուսաստանի ղեկավարությունն այս որոշումը մեկնաբանել է տնտեսական դրդապատճառներով (չնայած որոշ փորձագետներ մատնանշել են նաև խնդրի ռզամական բնագավառը, մասնավորապես հնացած սարքավորումները): «Ակնարկվում է նաև, որ ՌՏԿ-ի հարցում բանակցությունների ոչ բարեհաջող արդյունքը ուղղակիորեն կապված է Բաքվի վրա թուրքական և մասնակիորեն ամերիկյան ազդեցությամբ: Ամեն դեպքում ակնհայտ է, որ Գաբալայում ՌՏԿ-ն կորցնելը կտրուկ նվազեցնում է տարածաշրջանի ռազմական իրավիճակի վրա ռուսական վերահսկողության հնարավորությունները»,- ասել է քաղաքագետը:

Կոնստանտինով կարծում է, որ 2013թ. ռուս-ադրբեջանական հարաբերությունների բնույթը կախված է լինելու Ռուսաստանի իշխանության ներքին քաղաքականության դիրքորոշման կայունությունից: «Ինչքան նրանք «թույլ են» ներսից, այնքան կոշտ է արտաքին քաղաքականությունը, այնքան ավելի մեծ է գայթակղությունը սկսել «փոքր էներգետիկ պատերազմ» (իհարկե, փոխաբերական իմաստով), այնքան ավելի մեծ է մրցակցությունը դեպի Եվրոպա հարավային ածխաջրածնային ուղու համար: Այս ամենը ուղղակի կերպով կանդրադառնա ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա»,-հավելել է քաղաքական գործիչը:

Կոնստանտինովը խոսել է նաև Հարավային Կովկասում տիրող իրավիճակից և անդրադարձել ռուս-վրացական հարաբերությունների հետագա զարգացմանը:

Նա, մասնավորապես, նշել է, որ ռուս-վրացական հարաբերություններում վերջին ժամանակներում նկատվում է դրական շարժ, ինչը գլխավորապես կապված է Վրաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքների հետ: Դրա հետ մեկտեղ Աբխազիան և Հարավային Օսիան շարունակում են մնալ չլուծված հարց: «Ռուսաստանը չի հրաժարվի դրանց ճանաչումից, իսկ Վրաստանը երբեք չի համաձայնվի դրա հետ: Կարծիք կա, որ Թբիլիսիի նոր կառավարությունը պատրաստ է ցանկացած փոխզիջում անել Մոսկվային՝ հանուն այն բանի, որպեսզի այս հարցը տեղաշարժվի մեռյալ կետից: Սակայն, չեմ կարծում, որ դա դուր կգա վրացի ընտրողներին: Ենթադրում եմ, որ իրավիճակը դեռ երկար ժամանակ կշարունակվի կախված մնալ, իսկ Մոսկվայի և Թբիլիսիի միջև հարաբերությունները՝ անկայուն»,- հավելել է նա:

Խոսելով Եվրասիական միության ստեղծման մասին՝ քաղաքական գործիչը նշել է, որ դա Պուտինի կենտրոնական գաղափարներից մեկն է, ինչը կապված է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական պատկերացումներով: Աշխարհաքաղական ծրագրում գերակշռում է ԱՄՆ-ին և Արևմուտքի ազդեցությանը դիմակայելու հիմք գտնելու ձգտումը:

Կոնստանտինովի կարծիքով՝ այդ ծրագրերի իրականացումն անկասկած բախվում է լուրջ դիմադրության, ինչպես երկրի ներսում, այնպես էլ ուժերի հիմնական համաշխարհային կենտրոններում: Ինչ վերաբերվում է Ադրբեջանին, ապա նա նշել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունների ներկա դրությամբ խոսք չի կարող լինել Եվրասիական միությանը անդամակցելու մասին: Նամանավանդ, որ այս ուղղությամբ ցանկացած շարժում առաջացնում է Թուրքիայի դիմադրությունը և խիստ կբարդացնի տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում