2013 թվականին ԱՄՆ-ն դուրս կգա գլոբալ տնտեսական ճգնաժամից, որը սկսվել է 5 տարի առաջ,- ասվում է Fitch Ratings վարկանշային գործակալության վերլուծակական ակնարկում: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը:
Այնտեղ նշվում է, որ գործակալությունն ակնկալում է արևմտյան որոշ պետություններում տնտեսական կոնյունկտուրայի հետագա թուլացում, այդ թվում՝ անշարժ գույքի գնանկում:
Գործակալության մասնագետների գնահատականով՝ այս տարվա ընթացքում բնակելի անշարժ գույքը Իտալիայում և Պորտուգալիայում կարժեզրկվի 13, Իսպանիայում և Հունաստանում՝ 15, Իռլանդիայում՝ 20 տոկոսով:
«Սակայն, միևնույն ժամանակ, տեղի կունենա Գերմանիայի տնտեսական դրության բարելավում»,- նշում են փորձագետները:






































