Կես տոննա կշռող, 9մ երկարությամբ Finnijet լիմուզինը, որ պատկանում է ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Փալմ-Բիչ շրջանի ֆինլանդացի բնակիչ 72-ամյա վարորդ Անթի Ռակոյին, ամբողջությամբ կառուցված է մետաղային ջարդոններից, գրում է Mirfaktvov-ը:
Ռակոն 10 տարվա ընթացում է հավաքել Լիմուզինը, որի համար հիմք են ծառայել Mersedes Benz մակնիշի ավտոմեքենայի վերնամասը և Chrysler Imperial մակնիշի ավտոմեքենայի որոշ մասեր, ինչպես նաև տարբեր մետաղաջարդոններ:
Finnjet-ի յուրօրինակ տեսքին գումարվում են նաև 86 լույսի աղբյուր, 36 հայելի և նույնիսկ 2 գերարագ շարժիչ: Ներսում կարող է 10 մարդ տեղավորվել: Այնտեղ կա միկրոալիքային վառարան, սառնարան, հեռուստացույց, օդափոխիչ համակարգ և սաունա:
Սակայն վերջերս Անթի Ռակոն իրեն այնքան էլ լավ չի զգում, ուստի որոշել է իր գեղեցկուհուն աճուրդի հանել՝ հույս ունենալով նրա համար ստանալ 1մլն դոլար:






































