Հայտնի դերասանուհի Պամելա Անդերսոնն անհարմար վիճակում է հայտնվել իր սիլիկոնե կրծքի պատճառով: «Ազատություն տենչող» նրա կուրծքը Dancing on Ice շոուից դերասանուհու արտաքսման պատճառ է դարձել: Բանն այն է, որ մի որոշակի պահի Անդերսոնի կուրծքը «դավաճանել է» նրան և ակտիվ շարժումներից հետո սկսել է դուրս պրծնել անհաջող ընտրված հագուստի միջից:
Անհարմարություն զգալով՝ դերասանուհին սկսել է ուղղել զգեստը՝ փորձելով կարգի բերել իրեն, սակայն նա մոռացել է, որ այդ շարժումները բոլորովին չեն սազում պարի հետ, որն էլ անմիջապես նկատել են ժյուրիի անդամները և Պամելայի զույգին հեռացրել են պրոյեկտից:
Հատկանշական է, որ մոդելն ըստ արժանավույն է դուրս եկել իրադրությունից. ԶԼՄ-ների և հադիսատեսներով լեցուն դահլիճի ներկայությամբ նա հրապարակավ ներողություն է խնդրել իր զուգընկերոջից: Պամելան Մեթից ներողություն է խնդրել այն բանի համար, որ իր կուրծքն «ազատություն էր տենչում», նշելով, որ պրոյեկտից հեռացումը շատ տխուր էր, սակայն ինքն ուրախ է, որ այժմ կարողանում է չմուշկներով սահել:








































