Tuesday, 14 05 2024
Իվանիշվիլին հրաժարվել է հանդիպել ԱՄՆ պետքարտուղարի օգնականին
Քաղաքացին ընկել է մոտ 7 մետրանոց փոսը․ նա հոսպիտալացվել է
11:00
«Նախկինի պես հավատում ենք, որ խաղաղությունը հնարավոր է»․ Պատել
Զինված ուժերում մեկնարկել է ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը
Ակցիայի 38 մասնակից բերվել է ոստիկանություն
10:15
ԱՄՆ պետքարտուղարն Ուկրաինայում է
Ուղիղ․ Երևանի ավագանու նիստը
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ընդունել է Եվրասիա համագործակցություն հիմնադրամի ծրագրերի տնօրենին
Ընդդիմությունը հասարակությանն առաջնորդում է մի տեղ, որտեղ նրան մենակ է թողնելու
Տեղումները կշարունակվեն
Կա հանրային կոնսենսուս՝ գնալու սահմանազատման. եթե պարզվի՝ միայն զիջում ենք, կսկսվի քաոս
Բողոքի ակցիաները վերսկսվել են
Ադրբեջանը օգտվելու է այս իրավիճակից, որպեսզի Վազգեն Գալստանյանը ճիշտ դուրս գա
Վոյաժներին ոչինչ չի խանգարում. «Հրապարակ»
Ուղիղ. Երևանի մի քանի հատվածներում անհնազանդության ակցիաներ են, փակ են որոշ փողոցներ
Սթրեսից էր դուրս գալիս. «Հրապարակ»
Իշխանական նավը երերում է. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը. «Հրապարակ»
Քաղաքապետարանում տեղյակ չեն, որ խորհրդականը 14 օր է, ինչ նշանակված է. «Ժողովուրդ»
Փարիզի ողջույնը. Երեւանին հաջողվել է դիմադրե՞լ
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան

Քոչարյանին կամ Ծառուկյանին իշխանության բերելը ոչ թե շարժում է, այլ մարմնաշարժում

«Առաջին լրատվական»Realpolitik հաղորդաշարի հյուրն է 1992-95թթ. ՀՀ նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան, 1994-95թթ. Հայաստանի ԱԱԾ ղեկավար,  Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ավագ փորձագետ Դավիթ Շահնազարյանը: 

– Այն, ինչ այս օրերին տեղի է ունենում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտության շփման գոտում, Ադրբեջանի կողմից հայկական ուղղաթիռի խոցումը և դրա շուրջ առաջացած թնջուկը մեծ անհանգստություն է առաջացրել միջազգային հանրության շրջանում: Ձեր գնահատմամբ` ինչի՞ համար էին այս զորավարժությունները, և` ի՞նչ է տեղի ունենում այս պահին:

 – Կընդգծեմ երկու պահ. առաջինը Ադրբեջանի պահվածքն է, որն այս գործողությամբ լարվածության նոր փուլ է ստեղծում, ինչու չէ՝ նաև վերադարձ հուլիս-օգոստոսյան իրավիճակին, որի վերաբերյալ արդեն ասել եմ՝ դա հուշված էր Մոսկվայի կողմից և հարված էր ԵԱՀԿ Մինսկի խմբին: Շատ մեծ է վտանգը, որ նորից նման մի փուլ կմտնենք:

 – Այսինքն՝ օգոստոսին չստացվեց, հիմա նո՞ր փորձ է արվում:

 – Օգոստոսին Սոչիում եղավ Պուտինի նախաձեռնած հայտնի հանդիպումը, բայց անմիջապես Մինսկի խումբը վերականգնեց դիրքերը. նկատի ունեմ Ուելսում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը և վերջերս Փարիզում կայացած հանդիպումը: Չի բացառվում, որ սա մեծ լարվածության աճի սկիզբ է: Նշեմ, որ սա աննախադեպ է, հրադադարի 20 տարվա պատմության մեջ նման բան չէր եղել: Ադրբեջանի կողմից սա գնահատում եմ որպես հարված Փարիզում հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած նախագահների հանդիպմանը, քանի որ այդ հանդիպման ժամանակ, ինչպես արձանագրվել էր,- նույնիսկ պաշտոնական Երևանն էր հայտարարել,- կային որոշակի դրական, կառուցողական տարրեր:

Այնուամենայնիվ, մեր իշխանությունները պետք է պատրաստ լինեն սպառիչ պատասխան տալու մի հարցի, որ բարձրացնելու են միջազգային հանրությունն ու համանախագահները` ինչպե՞ս պատահեց, որ ուսումնավարժական թռիչք կատարող ռազմական ուղղաթիռը հայտնվեց այդ վտանգավոր գոտում, շփման եզրին այդքան մոտ, որը հնարավորություն տվեց Ադրբեջանին կատարելու այդ թշնամական, ապակայունացնող գործողությունը: Ի՞նչ էր անում այն անզեն, առանց որևէ պաշտպանության՝ վտանգավոր իրավիճակում դնելով ուղղաթիռն ու անձնակազմը: Այս հարցերի պատասխանը, իհարկե, մեր իշխանությունները պետք է ունենան՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ, ինչպես դուք ասացիք, պաշտոնապես հայտարարվել էր, որ զորավարժություններ են տեղի ունենում, 47 հազար զինվորականներ են մասնակցում: Ակնհայտ է, որ Ադրբեջանը առաջին գծում հայտարարել էր թիվ մեկ պատրաստության իրավիճակ: Ընդհանրապես, միջազգային պրակտիկայում եթե որևէ երկիր զորավարժություններ է անցկացնում, ապա հարևան երկրի զինված ուժերը բերվում են որոշակի պատրաստության: Այս իրավիճակում Հայաստանը պետք է պատրաստ լինի այդ հարցերին սպառիչ պատասխան տալուն:

Իհարկե, ցավակցում եմ զոհվածների ընտանիքներին, կիսում եմ նրանց վիշտը և ուզում եմ արձանագրել, որ առ այսօր, ըստ պաշտոնական տեղեկությունների, մենք` Ղարաբաղի զինված ուժերը, կործանման վայրին մոտենալ չենք կարողանում: Ուստի կասկածելի է այն տեղեկությունը, որ երեքն էլ զոհվել են, տա Աստված, որ այդպես չլինի:

 – Սա կարո՞ղ ենք դիտարկել որպես պատասխան թուրք-ադրբեջանական վերջին զորավարժություններին, ինչպես նաև թուրք-վրաց-ադրբեջանական ուժի ցուցադրությանը:

 – Դուք երևի նկատի ունեք Նախիջևանում Թուրքիայի, Վրաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հանդիպումը. այդտեղ ուժի ցուցադրություն չկա: Ինչ վերաբերում է թուրք-ադրբեջանական նմանատիպ համատեղ նախաձեռնություններին, ապա դրանք նոր չեն: Ըստ էության, այլ գործընթաց է շատ վաղուց տեղի ունենում՝ Մոսկվայի և Բաքվի մերձեցում բոլոր ուղղություններով: Ակնհայտ է, որ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ռազմավարական համագործակցություն է ձևավորվում, իսկ Հայաստանի հետ վասալային հարաբերություններ են: Ո՞վ Ադրբեջանին վերջին տարիներին խրախուսեց դառնալ ագրեսիվ, ծայրահեղ դիրքորոշումներով հանդես գալ, հակահայկականությունը դարձնել արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական անկյունաքարը: Բացառապես Ռուսաստանը, որը լկտիացրել է Ադրբեջանին՝ զինելով աննախադեպ քանակի զինտեխնիկայով, այդ թվում՝ նաև հարձակողական զենք վաճառելով, այն դեպքում, երբ միջազգային հանրությունը Ադրբեջանի հետ շատ բարդ հարաբերությունների մեջ է: Ավելին` Ռուսաստանը, լինելով միջնորդ երկիր՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, գնում է միլիտարիզացման: Այստեղ է թաղված շան գլուխը: Ո՞վ է Ադրբեջանին այսպես լկտիացրել. պատասխանը միարժեք է` ներկայիս Ռուսաստանը, Կրեմլը` իր քաղաքականությամբ:

 – Վերջին օրերին Ուկրաինայում իրավիճակը կարծես գնալով ավելի ու ավելի է սրվում, ՆԱՏՕ-ն հստակ արձանագրել է, որ ռուսական սպառազինություն, զորք է մտել Արևելյան Ուկրաինա: Այս պարագայում Ռուսաստանը կկարողանա՞ երկրորդ ճակատ բացել այստեղ:

 – Բազմիցս ասել եմ, որ Ռուսաստանի հաջորդ թիրախը Հարավային Կովկասն է: Այն, ինչ տեղի է ունենում Վրաստանում, ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում և ոչ միայն շփման գծում, այլև Լեռնային Ղարաբաղի շուրջ, ավելի քան լուրջ հիմքեր են տալիս կարծելու, որ մոտ ապագայում Ռուսաստանը միաժամանակ ակտիվություն կդրսևորի նաև Հարավային Կովկասում, ինչը Պուտինը խոստացել էր անցած տարվա դեկտեմբերի 2-ին, ինչու չէ` նաև Մերձդնեստրում, որտեղ Ռուսաստանը արհեստականորեն մեծացնում է լարվածությունը: Պուտինի այսօրվա քաղաքականության առաձնահատկությունն այն է, որ Ռուսաստանը Բալթիկ ծովից մինչև Հարավային Կովկաս իր շուրջը ստեղծում է թշնամական հասարակություն, չեմ ուզում ասել` կառավարություններ: Ինչու եմ անհանգստացած նման ագրեսիվ քաղաքականությամբ Մերձդնեստրում և մեր տարածաշրջանում, որովհետև Պուտինը համակարգային այն խորագույն ճգնաժամից, որ Ռուսաստանում սկսվել է ոչ միայն ֆինանսատնտեսական ոլորտում, ոչ թե ելք է փնտրելու արտաքին քաղաքականության մեջ որոշակի փոխզիջումների գնալով, այլ իրավիճակը ավելի սրելով: Ցավոք,  մենք շատ լուրջ իրադարձությունների նախաշեմին ենք կանգնած:

 – Դա ինչպե՞ս կարող է արտահայտվել:

 – Ռուսաստանի ագրեսիվությամբ, այն գործընթացով, որ սկսել է Հայաստանի հետ, Հայաստանի վերջնական վասալացման գործընթացով:

 – Իսկ եթե թիրախը Վրաստանն է, հնարավո՞ր են այն կանխատեսումները, որ Ռուսաստանը ձգտելու է իր սահմանը հասցնել մինչև Հայաստան:

 – Տարբեր սցենարներ կան, կրեմլամետ վերլուծաբանները վաղուց են ներկայացրել այդ սցենարները, որոնց համաձայն Ռուսաստանը ցամաքային կապ է հաստատելու ոչ թե Հայաստանի հետ, այլ Գյումրիում տեղակայված իր 102-րդ ռազմակայանի հետ: Կա այդ վտանգը, և դա չափազանց լուրջ է:

 – Ի հաշիվ հայ-վրացական հարաբերությունների՞:

 – Ի հաշիվ ամեն ինչի: Ես դա կոչում եմ նեոկայսերական քաղաքականություն, որն անկասկած տանելու է պուտինյան ռեժիմի կործանման, Պուտինն այլևս հնարավորություն չունի դրանից, Ռուսաստանի հետագա կոլապսից խուսափելու, որն այնքան էլ հեռու չէ, որքան մտածում են արևմտյան շատ վերլուծաբաններ ու քաղաքական գործիչներ:

 – Դրան Դուք ընդդիմանում եք Ձեր ադրբեջանցի գործընկերների հետ, ինչի վկայությունն է օրերս Ֆինլանդիայում Մինսկի գործընթացից անկախ քաղաքացիական նախաձեռնության աննախադեպ հայտարարությունը:

 – Դա խմբի հայտարարությունը չէ, դա բացառապես իմ ու Էլդար Նամազովի հայտարարությունն է: Այս հայտարարությանը միացել են մի շարք հասարակական, քաղաքական գործիչներ` թե Հայաստանից, թե Ղարաբաղից, թե Ադրբեջանից:

 – Դուք փաստորեն ձեր անվերապահ աջակցությունն եք հայտնել Ուորլիքի հայտարարությանը:

 – Ընդհանրապես ասեմ, որ այդ փաստաթղթում ոչ մի կետ չկա, որ հակասի Հայաստանի այսօրվա դիրքորոշմանը: Մի քանի կետեր կան խաղաղապահների վերաբերյալ, որտեղ նշվում է՝ եթե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունում խաղաղապահ գործողություն իրականացվի, ապա պետք է բացառվի Ռուսաստանի և Թուրքիայի մասնակցությունը: Կոչ է արվում բոլոր երկրների ղեկավարներին դադարեցնել հարձակողական զենքի մատակարարումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի կամ հակամարտող կողմերին:

Վերջիվերջո, սա կոչ է, որպեսզի հիմք ընդունելով Հելսինկյան եզրափակիչ ակտի երեք սկզբունքները և Ուորլիքի, ինչպես նաև եռանախագահողների առաջարկած կարգավորման վեց տարրերը՝ անմիջապես սկսել աշխատանք խաղաղության պայմանագրի հիման վրա: Ցավոք սրտի, բոլոր` այսպես ասած քննադատությունները որևէ փաստարկ չէին պարունակում: Այլ խնդիր էլ էինք փորձում լուծել՝ մեր հասարակություններում լայն քննարկում կազմակերպել այս հարցերի շուրջ, բայց դեմ եղողները պատրաստ չեն, որովհետև ես որևէ փաստարկ չեմ լսել:

 – Դուք միայն փորձագիտական շրջանակների մասին եք խոսում, բայց Ադրբեջանում քաղաքական ուժերը ևս հասցրել են գնահատել այդ հայտարարությունը և սվիններով են ընդունել:

 – Ադրբեջանում իշխանությունները աննախադեպ հարձակում են ծավալել: Հաշվի առնելով Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը՝ ես բավականին մտահոգված եմ: Ադրբեջանում կան մարդիկ, լուրջ շրջանակներ, ովքեր հասկանում են, որ հիմա խաղաղության կարգավորման հապաղումը և եղած առաջարկները՝ դեսպան Ուորլիքի ու եռանախագահների, մերժելը բերելու է նրան, որ ամեն ինչի տերը Ռուսաստանն է դառնալու: Կոպիտ ասած՝ Ռուսաստանը շատ պարզ ասում է՝ այդքան կռվում եք Ղարաբաղի համար, բայց չեք հասկանում, որ Ղարաբաղն էլ է իմը, դուք էլ եք իմը, ամբողջն էլ իմն է:

Հենց ռուսական վտանգն է, որը շատ սուր զգում են նաև Ադրբեջանի հասարակական, քաղաքական առողջ շրջանակները: Բացի այդ, այնտեղ հասարակության մեջ շատ լուրջ շերտեր կան, որոնք սկզբունքորեն դեմ են նոր պատերազմին: Ռուսաստանը մեր տարածաշրջանում մեծ վտանգ է ներկայացնում, Ռուսաստանն իր բոլոր հարևանների համար թիվ մեկ վտանգն է, էլ չեմ ասում, որ այն այսօր համար առաջին սպառնալիք է համաեվրոպական անվտանգության համար:

 – Հետաքրքիր է, որ Ադրբեջանի իշխանությունների քննադատությանը միանում են նաև Հայաստանի ռուսամետ ուժերը:

 – Իրականում քննադատություն չկա, կա միայն իրենց բնորոշ կիսելովյան պրոպագանդա` առանց որևէ լուրջ փաստարկի: Դա այն «մամուլն» է, որը Հայաստանում սպասարկում է «կոլաբորոցիոնիզմը»:

 – Սահմանադրական դատարանում ԵՏՄ-ին միանալու պայմանագրի սահմանադրականությունն էր վիճարկվում, և այն այլևս ճանաչվեց սահմանադրական, իսկ առաջիկա օրերին արտահերթ կարգով մտնելու է Ազգային ժողով:

 – Երկրորդ կուրսի ցանկացած իրավաբան ուսանող կասի, որ այդ պայմանագիրը որևէ առնչություն չունի մեր Սահմանադրության հետ: ՍԴ-ում որևէ վիճարկում ու քննարկում չի եղել, այն ընդամենը դակել է, իսկ հետո կտարվի Ազգային ժողով, որը նույնպես կդակի: Նորից եմ կրկնում՝ մենք շատ ծանր ժամանակներ ենք ապրում, այսօր Սահմանադրական դատարանը դակեց մեր ինքնիշխանության կորուստը, և առայժմ որևէ քաղաքական մեխանիզմ չկա, որ նույնիսկ այս ծանր իրավիճակում կարողանանք նվազագույն կորուստներով դուրս գալ: Հունվարի 1-ից էապես կսրվի սոցիալ-տնտեսական վիճակը, կլինի ահավոր գնաճ: Մինչ հիմա որևէ փաստարկ չի հնչել, թե ինչու պետք է աշխարհից մեկուսացող այդ միությանը միանանք: Միություն, որը ղեկավարում է մի պետություն, որը դեմ է համամարդկային արժեքներին, և որը որևէ հնարավորություն չունի խուսափելու քայքայումից: Արդեն ժամանակն է, որ հասարակական մակարդակով լուրջ գործընթացներ տեղի ունենան վեց երկրներում՝ Բելառուս, Ուկրաինա, Մոլդովա, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան: Ըստ էության` հասարակական-քաղաքացիական ճակատ ստեղծվի Պուտինի քաղաքականության դեմ: Այստեղ պետք է առողջ գործեն այն շրջանակները, որոնց համար պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը բացարձակ արժեքներ են:

 – Փաստորեն, ստացվում է, որ հոկտեմբերի 10-ին և 24-ին Ազատության հրապարակում արված ԵՏՄ անդամակցության անշրջելիության մասին հայտարարությունները արդեն իրողություն են: Նախ` Ձեր գնահատականը եռյակի գործողություններին, նաև այն ամենին, ինչ այսօր տեղի է ունենում եռյակի ներսում:

 – Դա «կոլաբորոցիոնիզմ»  է, և շարժման որևէ տարր այնտեղ գոյություն չունի: Շարժման առաջին հատկանիշը ինքնակազմակերպումն է և տարբեր քաղաքացիական հաստատությունների հորիզոնական ստեղծումը: Այնտեղ ինչ-որ հանրահավաքներ են, ստեղծում են բանակային, հրամանատարական կառուցվածք, չեմ էլ ուզում խոսել ներքին տարբեր շահերի մասին, և երկրորդ` չի լինում շարժում ինչ-որ մեկին իշխանության բերելու համար: Հնարավոր է դա շարժման արդյունքում լինի, բայց ի սկզբանե Ծառուկյանին կամ Ռոբերտ Քոչարյանին իշխանության բերելու համար շարժումը լավագույն դեպքում կարող է լինել մարմնաշարժություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում