Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական կոմիտեն որոշում է կայացրել պատժել «Պրո Պատրիա» ֆուտբոլային ակումբին, որի երկրպագուները «Պրո Պատրիա» – «Միլան» ընկերական խաղի ժամանակ վիրավորել են Քևին-Փրինս Բոատենգին:
Նշենք, որ այդ հանդիպումը տեղի է ունեցել հունվարի 3-ին: Խաղի ժամանակ՝ 26-րդ րոպեին, երկրպագուները ռասիստական արտահայտություններ են հնչեցրել Բոատենգի հասցեին, որոնց պատճառով ֆուտբոլիստը լքել է մարզադաշտը, իսկ խաղը դադարեցվել է:
Այս պայմաններում Իտալիայի չորրորդ լիգայում հանդես եկող թիմն առաջիկա տնային խաղն անցկացնելու է առանց հանդիսականի: Բացի այս, Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան կոպտագույն սանկցիաներ կկիրառի, եթե նմանօրինակ դեպք ևս մեկ անգամ կրկնվի այս թիմի երկրպագուների կողմից:









































