«Քուինզ Փարկ Ռեյնջերս»-ի պաշտպան Նելսենը համաձայնության է եկել «Տորոնտո»-ի հետ թիմի գլխավոր մարզիչի պաշտոնն ստանձնելու հարցում՝ տեղեկացնում է լոնդոնյան ակումբի պաշտոնական կայքը:
Մոտ օրերս 35-ամյա ֆուտբոլիստը համաձայնության կգա ՔՓՌ-ի հետ պայմանագիրը վաղաժամ ավարտելու հարցում:
Նշենք, որ գլխավորելով «Տորոնտո»-ն՝ Նելսենն ավարտում է իր կարիերան իբրև ֆուտբոլիստ:








































