Corriere dello Sport-ը տեղեկացնում է, որ Թուրինի «Յուվենթուս»-ը մտադիր է վարձակալության հիմունքներով ձեռք բերել «Շանհայ Շենհուա»-ի հարձակվող Դիդյե Դրոգբայի տրանսֆերային իրավունքները:
Թուրինյան թիմը պատրաստ է Դրոգբային վեցամսյա պայմանագիր առաջարկել՝ երեք միլիոն եվրո գումարով: Այս գումարից «Շանհայ Շենհուա»-ն ոչ մի կոպեկ չի ստանա, քանի որ դեռևս չի էլ վճարել Դրոգբային ունեցած պարտքը:
Ակնկալվում է, որ մոտ ժամանակներս պաշտոնապես կհայտարարվի տրանսֆերի կայացման մասին:








































